Տարածաշրջանային

Ստամբուլում կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քարթալ թաղամասում վերանորոգումից հետո հավատացյալների համար կվերաբացվի Սուրբ Նշան եկեղեցին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքը:

Վերանորոգման եւ բարեկարգման աշխատանանքերի պատճառով հայկական եկեղեցին երկու տարուց ավել է, ինչ փակ էր հավատացյալների համար:

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ողջունել է հիմնադրամի ղեկավարներին եւ բարերաներին` աշխատանքն ավարտին հասցնելու կապակցությամբ: Որոշվել է Սուրբ Նշան եկեղեցին հավատացյալների համար վերաբացել 2015 թվականի օգոստոսի 8-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում