Տարածաշրջանային

Իրանը Թուրքիային ահաբեկչության դեմպայքարում երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Իրանը Թուրքիային ահաբեկչության դեմպայքարում երկկողմանի հարաբերություններն ամրապնդելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները վերացնելու շուրջ Վիենայում «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ ահաբեկչության դեմ պայքարում երկկողմանի հարաբերություններն ամրապնդելուկոչ է արել Անկարային:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը:

«Վիենայի համաձայնությունը կարեւոր նշանակություն ունի իրանա-թուրքական հարաբերությունների լավացման համար: Այդ համաձայնությունը ազդեցություն կունենա հարեւանների, հատկապես Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունների վրա», -հեռախոսազրույցում նշել է Ռուհանին:

Իրանի նախագահի խոսքով` անհրաժեշտ է ամրապնդել երկկողմանի հարաբերությունները ահաբեկչության դեմ պայքարում եւ դիմակայել տարածաշրջանում ահաբեկչության խնդրին:

Նշվում է, որ պատասխան խոսում Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի հետ տարածաշրջանային հարցերով համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում