Քաղաքականություն

Ադամ Շիֆը կարևորում է հանրության քայլերով Հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելու փաստը

1 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը կարևորում է հանրության քայլերով Հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելու փաստը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Facebook սոցիալական ցանցում Շիֆը լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ամերիկահայերի երթերից:

ԱՄՆ կոնգրեսականը նշում է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:

Շիֆը կարևորել է 1,5 մլն զոհերին հիշելու համար երթ անելու փաստը: «Մենք երբեք չենք մոռանա»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում