Նաստասյա Կինսկիի մասնակցությամբ տեղի ունեցավ Պոլանսկու «Տես» ֆիլմի ցուցադրությանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկինշնորհակալ է Հայաստանին ջերմ հյուրընկալության համար: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին նշեց հուլիսի 14-ին նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում իր մասնակցությամբ Ռոման Պոլանսկու «Տես» ֆիլմի ցուցադրությանը:

«Ես շատ զգացված եմ, և այս ամենը հիանալի է: Ես առաջին անգամ եմ այստեղ: Ես շատ շնորհակալ եմ այս ջերմ ընդունելության համար: Շատ յուրահատուկ էր այստեղ լինել Օռնելա Մուտիի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշեց Նաստասյա Կինսկին :

Դերասանուհին ընդգծեց, որ իր կյանքում շատ հաջողություններ է ունեցել: «Երբեմն, երբ հաջողությունը գալիս է մեզ մոտ, մենք պետք է այն ընդունենք: Երբեք հեշտ չէ մեծանալը, մենք պետք է ուշադիր լինենք, սխալներ չգործենք: «Տես»-ը մի ուժեղ աղջկա մասին է: Դժվարն այն է, որ միշտ կա սայթաքելու վտանգը, բայց պետք է ուշադիր լինել: Մենք միշտ պետք է հավատանք կյանքին և ինքներս մեզ»,-հավելեց նա:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը հանդիսատեսին ներկայացրեց Ռոման Պոլանսկու «Տես» ֆիլմը:

«Բոլորդ հավաքվել եք տեսնելու և լսելու մի դերասանուհու, որին սիրում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Մի դերասանուհու, որի տաղանդն աստղային բարձրություն ունի և ծովի խորություն»,-նշեց նա:

Ի պատասխան այս խոսքերի՝ Կինսկին Դավիթ Մուրադյանին պոետ անվանեց, իսկ «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ կատակեց, թե դերասանուհին Հայաստան գալուն պես սիրահարվել է Մուրադյանին:

«Մենք ցուցադրելու ենք մի ֆիլմ, որը նրա տաղանդի գագաթնակետերից է: Իհարկե, նրա տաղանդը փայլատակել է դեռ ֆիլմից առաջ: Ամբողջ աշխարհն ապշեց, թե այս աղջիկն ինչպես է խաղում «Տես» ֆիլմում: Մինչև այսօր ֆիլմը դիտելիս ես հուզվում եմ»,-նշեց Դավիթ Մուրադյանը: Կինսկիին կինոթատրոնում դիմավորեցին ծափահարություններով, ծաղիկներով: «Հայկական ներկապնակ» ծրագրի կողմից նրան նվիրեցին նաև Գագիկ Ավետիսյանի «Գույների խաղ» նկարը:

Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Տես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Տեսը» բրիտանացի նովելիստ Թոմաս Հարդիի «Տեսսը Դերբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարի վեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հմտություններ ձեռք բերեց հայտնի դերասան Լի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարձրացավ` Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» էրոտիկ թրիլլերը: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում:

Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմերում սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անցկացվում է Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել