Ֆիլմ նկարահանելու համար արտահայտվելու ուժեղ ցանկություն է պետք. Ռոբեր Գեդիկյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսերՌոբեր Գեդիկյանը փաստում է՝ կինոյի ասպարեզում պատահաբար է հայտնվել, երբ իրեն խնդրել են համատեղ սցենար գրել: Կյանքի այդ դրվագից հետո ռեժիսորը երկու տասնյակ ֆիլմեր հեղինակեց: Հուլիսի 14-ին Ռոբեր Գեդիկյանը վարպետության դաս անցկացրեց, որի ընթացքում հայ կինոսերները նրան հարցեր ուղելու հնարավորություն ունեցան: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Ռոբեր Գեդիկյանը՝ Մարսելի ու ընտանիքի մասին

Մարսելը հայ համայնքով լի է, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո շատերը Բեյրութով Մարսել են եկել: Իմ մայրը գերմանացի է, հայրս հայ, ինչն էլ մասամբ բացատրում է այն փաստը, որ ես հայերեն չեմ խոսում: Լեզուն մայրենի է լինում, հետևաբար ես խոսում եմ գերմաներեն: Ես կինոյով արդեն զբաղվում եմ երկար տարիներ, իսկ իմ առաջին ֆիլմն արել եմ 26 տարեկանում: Վերջին ֆիլմս («Խենթ պատմություն») ներկայացրել եմ այստեղ, 19-րդն է, կփորձեմ անել ևս մի քանիսը:

Կինոաշխարհում հայտնվելու մասին

Պատահականություն տեղի ունեցավ. մի մարդ, որ հայտնի ֆիլմեր էր նկարել, և որին Արիանը՝ կինս, ճանաչում էր, ինձ առաջարկեց իր հետ սցենար գրել: Ես շատ երիտասարդ էի, 22 տարեկան էի, ընդունեցի առաջարկը, մի քանի օր հետո հասկացա, որ կգրեմ ինձ համար: Ասացի, որ իմ պատմությունը չեմ կարող տալ: Սցենար գրելն այլ մարդկանց համար դրանով սահմանափակվեց:

Ֆիլմ նկարահանելու գաղտնիքներ

Ֆիլմ նկարահանելու և կինոյում աշխատելու համար մարդ արտահայտվելու շատ ուժեղ ցանկություն պետք է ունենա՝ բոլոր հնարավոր միջոցներով: Իհարկե, արտահայտվելու այլ միջոցներ կան: Ես երիտասարդ ժամանակ զբաղվում էի քաղաքականությամբ:

Մարդ չի կարող ապրել միմիայն իր համար, պետք է մտածել ուրիշների մասին: Պետք է անել առաջարկներ, մտքեր փոխանակել, երկխոսության մեջ մտնել, որպեսզի բոլորս կարողանանք հասկանալ այն աշխարհը, որում ապրում ենք, և փոխել այն: Կինոյով զբաղվելը մեծ պատասխանատվություն է, ես չեմ կարծում, որ մենք կինոյով ենք զբաղվում ծիծաղելու, հանդիպելու դերասանուհիների հետ, գումար աշխատելու համար: Իրոք, պետք է կամք ունենալ և նվիրվել մինչև վերջ: Եթե ցանկություն չկա, կան բազում այլ մասնագիտություններ, որոնք շատ հետաքրքիր են, գեղեցիկ:

Կինոյի թեման կարող է դառնալ ամեն ինչ

Գերմանացի փիլիսոփա Հեգելն ասում է, որ եթե ուզում եք զբաղվել փիլիսոփայությամբ, պետք է ամեն առավոտ թերթեր կարդաք: Կինո նկարահանելու համար էլ է դա պետք, հենց այնտեղ է, որտեղ ստեղծվում են գաղափարներ, այնուհետև մենք վերափոխում ենք մտքերը, վերածում հերոսների, որոնք խոսում են, միմյանց հետ վիճաբանում են. այդպես ծնվում է դրամատուրգիան: Այն ամենն, ինչ օրվա ընթացքում մեր շուրջը տեղի է ունենում, կարող է վերածվել ֆիլմի: Պատմությունը պետք է զարգացնել, մի քիչ աշխատել ֆիլմ ունենալու համար:

Ֆիլմ նկարահանելու համար ընդհանուր զարգացվածության աստիճան է պետք, և ոչ միայն կինեմատոգրաֆիկ: Կինոյի աշխարհում բոլոր բնագավառները միմյանց հետ փոխկապակցված են:

Ֆրանսիական կինոյի մասին

Մենք Ֆրանսիայում ավելի շատ արտասահմանյան ֆիլմեր ենք տեսնում, քան ԱՄՆ-ում և ՌԴ-ում, շատ փառատոններ ունենք, օրինակ՝ Կաննի փառատոնը, բայց տասնյակ փառատոններ կան, որոնք ավելի փոքր են,ներառում են համաշխարհային կինոն: Փելեշյանը, Փարաջանովը շատ ճանաչված են Ֆրանսիայում: Ֆրանսիական փոքր գյուղում կարող եք Փարաջանովի փառատոն գտնել: Տարեկան մոտ 200 ֆիլմ է ստեղծվում, տեղի են ունենում 40 ֆիլմերի պրեմիերաներ: Բոլոր սերունդների ներկայացուցիչներ կան կինոյի ոլորտում: Ես շատ գոհ եմ այն ամենից, ինչ անում է ֆրանսիական կինոարվեստը, մնացածն ինձ դուր չի գալիս, ինչպես և գինին ու պանիրը (ծիծաղում է):

Ներշնչանքի աղբյուրի մասին

Իմ ներշնչանքի աղբյուրը ես եմ՝ ինձ կապող մարդկանց ու շրջապատի հետ հարաբերություններում: Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ մտքերն ու գաղափարներն ավելի շատ են, քան ֆիլմերը, շատ առեղծվածային է այն ընտրությունը՝ այս ֆիլմը անեմ, թե այն:

Ցեղասպանության թեմայով ֆիլմերի մասին

Ես իհարկե շատ լավ եմ ճանաչում Ատոմ Էգոյանին և Ֆաթիհ Աքինին, դժվարանում եմ ինչ-որ ֆիլմի քննադատություն անեմ, գովաբանում եմ ֆիլմ նկարահանելու նրանց փորձը, այդ թեմաները շատ բարդ են: Նրանց շնորհակալություն եմ հայտնում ճանապարհ բացելու համար:

Դերասանների հավերժական լինել-չլինելու մասին

Դերասանը հավերժական է, երբեք չի սպառվում, ժամանակի ընթացքում փոխվում է, որովհետև մարդիկ նույնը չեն լինում 20, 30, 40 տարեկանում: Կենսափորձը նրանց փոխում է, մեր բոլորի մեջ ռեսուրսներ կան, որոնք վերջ չունեն, մենք փորձում ենք մաքսիմում օգտագործել, բայց մեր սեփական անձն անսպառ է:

Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիկյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Գեդիկյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիկյանն իր«Ուղևորություն դեպի Հայաստան»ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում