Հովհաննես Իշխանյանը ցանկանում է իր «Ընտանեկան ալբոմը» ցուցադրել Ռուսաստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստալինյան բռնաճնշումների հիշողությունները՝ մեկ ընտանիքի օրինակով, ամփոփվել են Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» կինոնկարում: 35 րոպե տևողությամբ ֆիլմն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում: Հովհաննես Իշխանյանի դեբյուտային ֆիլմի հերոսուհին նրա տատիկն է:

««Ընտանեկան ալբոմ» ֆիլմն սկսել եմ նկարահանել, երբ Վրաստանում էի սովորում: Ֆիլմը ստալինյան բռնաճնշումների ժամանակ գնդակահարված իմ մեծ տատի և պապերի մասին է: Նրանց մասին խոսում է տատիկս: Ֆիլմը սկսեցի նկարահանել, երբ ընտանեկան արխիվներն էի փնտրում Թիֆլիսում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննես Իշխանյանը:

Ռեժիսորը երկու տարի է աշխատել ֆիլմի վրա: «Ֆիլմը նկարահանվել է Երևանում, Գյումրիում, Թիֆլիսում: Շատ էի կարդում իմ մեծ պապերի և տեղի ունեցածի մասին, մի պատմաբանի հետ էի աշխատում»,-նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ աշխատանքի ընթացքում բացահայտումներ էլ է կատարել:

«Ստալինյան բռնաճնշումների մասին ընտանիքներում չեն խոսում, հանրային արձագանք չկա այդ ժամանակվա զոհերի վերաբերյալ: Գուցե ֆիլմը հնարավորություն ստեղծի, որ այդ թեման բացվի: Ֆիլմի ցուցադրություններից հետո շատերը սկսում են պատմել իրենց նախնիների հետ կատարվածի մասին»,-նշեց Հովհաննես Իշխանյանը:

Ռեժիսորն ընդգծեց, որ մեծ հաճույքով կցուցադրի Ռուսաստանում, եթե հնարավորություն լինի: «Աշխատանք պետք է կատարվի, ենթագրեր պետք է ավելացնենք, հարմար փառատոն դեռ չեմ գտել»,-հավելեց ռեժիսորը:

Ֆիլմի հերոս Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների պատմությունը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ