Պատրիկ Շենեն Ավետիքյանի ֆիլմում նկարահանվելը հետաքրքիր փորձ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն ուրախ է Սերժ Ավետիքյանի ֆիլմում նկարահանվելու համար: «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրը լրագրողների հետ զրույցում հուլիսի 13-ին տեղեկացրեց, որ Խաչիկ գյուղում կինոնկարի նկարահանումը հիասքանչ փորձ էր իր համար:

«Ես նկարահանվել եմ ավելի քան 75 ֆիլմերում, բայց հայաստանյան այս փորձը շատ թանկ էր, հետաքրքիր: Նկարահանման պահին չես կարող հասկանալ, թե ինչպիսին կլինի ֆիլմի վերջը: Ես ծնվել, աշխատել եմ Փարիզում, և հիմա հայտնվում եմ աշխարհի ամենախուլ անկյուններից մեկում, հանդիպում եմ մարդկանց, որոնք բաց են, զվարճալի: Ինձ համար իսկապես մեծ հաճույք էր այդ մարդկանց հետ շփվելը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դերասանը:

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն էլ տեղեկացրեց, որ Խաչիկ գյուղում (Վայոց ձոր) ավարտվել են իր նոր կինոնկարի նկարահանման աշխատանքները:

«Ֆրեդերիկ Նիդերմայերը իմ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է ֆրանսիական կողմից: Հայաստանում համապրոդյուսերն են Միքայել Դովլաթյանն ու Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կարողացանք ոտքի դնել այս երկկողմ արտադրությունը: Բարեբախտաբար, ֆիլմի նկարահանման վերջին օրերը համընկան փառատոնի մեկնարկի հետ, մենք վերջացրինք նկարահանումները Խաչիկ գյուղում: Ես վերադառնում եմ Ֆրանսիա, մոնտաժային աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Սերժ Ավետիքյանը:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը երկլեզու է՝ հայերեն և ֆրանսերեն: «Արսինե Խանջյանը ֆիլմում մի հետաքրքիր անձնավորության է մարմնավորում, որն ապրում է Հայաստանում, բայց չի ծնվել այստեղ և որոշել է մնալ և դասավանդել ֆրանսերեն: Ֆիլմում կան տարբեր գծեր. ես արդեն երիտասարդ ռեժիսոր չեմ, գիտեմ, որ ամեն ինչ չէ, որ պետք է ասել մեկ ֆիլմում: Ֆիլմն ունի իր գիծը, որ պահպանվում է մինչև վերջ, և իր մեջ տարբեր շերտեր կան»,- հավելեց Ավետիքյանը՝ նշելով, որ Պատրիկ Շենեն հաճույքով է նկարահանվել կինոնկարում: Ֆիլմի նախնական անունն է «Ինչպես ամերիկյան մի երգ»:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան