Տարածաշրջանային

Թուրքիայի հանրային հեռուստաալիքով Աթաթուրքի նկատմամբ վիրավորանք է հնչել

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի հանրային հեռուստաալիքով Աթաթուրքի նկատմամբ վիրավորանք է հնչել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի TRT հանրային հեռուստաալիքով հուլիսի 10-ին հեռարձակված` «Սեփական երկնային գագաթները» փաստագրական ֆիլմում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (1923-1938թթ.) եւ երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի (1938-1950 թթ.) հասցեին վիրավորանքներով լի արտահայտություններ են հնչել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ֆիլմում տեղ է գտել Աթաթուրքի եւ Ինոնյուի մասին Օսման Յուքսել Սերդենգեչթիի կողմից Սամսունում արտասանած ճառից հետեւյալ հատվածը.

«Անողներն էլ են նրանք, ստեղծողներն էլ: 10 տարում 15 մլն զոմբի երիտասարդություն ստեղծեցին: 27 տարի շարունակ խոսեցին որպես աստվածներ: Փարավոնների նման սուլթանություն կառավարեցին: Աշխարհիկության եւ հեղափոխականության վարագույրի տակ անողոքաբար ճնշեցին եւ զրոյի հավասարացրեցին աղքատ անատոլիական ժողովրդի հավատքը, խիղճը, իրավունքը, եւ ստորացրեցին մեր նախնիներին: Նրանք իրենց կիսաստված էին համարում: Կերան, խմեցին, փսխեցին: Արհամարհեցին ժողովրդին: Բայց իրենց ելույթներում գրում էին` «գյուղացին ժողովրդի տերն է»: Ժողովրդին եւ գյուղացուն թալանեցին` ասելով «դու ես մեր տերը»«:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում