Հակոբ Չաքրյանը Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններ է կանխատեսում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է տեսնում և չի բացառում այդ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, սակայն մինչ այս պահը կառավարություն չի ձևավորվել: «Միայն ընտրություններից 28 օր անց Թուրքիայի Նախագահ Էրդողանը վարչապետ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Սա աննախադեպ երևույթ է, քանի որ նախորդ ընտրություններից հետո ընդամենը մեկ շաբաթ անց կառավարությունը ձևավորվել էր: Կարող ենք ասել, որ այդ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է, քանի որ դեռևս կառավարությունը ձևավորված չէ, թեև ընտրություններից բավական ժամանակ է անցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Չաքրյանը:

Նրա խոսքով` Էրդողանը ցանկանում է հասնել այն բանին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն ստանա, ինչն ավարտված ընտրությունների արդյունքներով անհնար է, քանի որ կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում ձայների բացարձակ մեծամասնություն կազմել: «Սա է պատճառներից մեկը, որ Թուրքիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը ձգձգվում է: Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիա կազմի ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտած քաղաքական ուժերից մեկի հետ, սակայն Էրդողանի ցանկությունը ոչ թե կոալիցիոն, այլ միանձնյա կառավարության ձևավորումն է: Թուրքիայի Սահմանադրության համաձայն` եթե ընտրություններից հետո 45 օրվա ընթացքում նոր կառավարությունը չի ձևավորվում, այդ դեպքում նշանակվում են նոր ընտրություններ: Հիմա, ըստ ամենայնի, Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում այնպիսի պայմաններ կներկայացնի, որ նրանք չեն համաձայնի կոալիցիա կազմել, և բանը կհասնի նրան, որ կնշանակվեն նոր ընտրություններ: Ես այն կարծիքին եմ, որ նոյեմբերին այդ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն»,- ընդգծեց Չաքրյանը:

Թուրքագետի խոսքով` նոր ընտրությունների նշանակումից հետո Էրդողանը Թուրևքիայի հասարակությունը կփորձի բացատրել, որ հարկավոր է ձայն տալ միայն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը: «Էրդողանը կհայտարարի, որ մնացած կուսակցությունների նպատակը բոլորովին էլ իշխանության գալը չէր, այլ ընդամենը խորհրդարանում իրենց տեղն ապահովելը, ինչի համար էլ հնարավոր չի եղել կոալիցիոն կառավարություն կազմել: Նա կհամոզի, որ երկրում ստեղծված դժվար իրավիճակը հաղթահարելու միակ ելքն իր կուսակցությանը ձայն տալն է, և այդպիսով կփորձի խորհրդարանում ստանալ ձայների բացարձակ մեծամասնություն, ինչն էլ հնարավորություն կտա միանձնյա կառավարություն կազմել»,- եզրափակեց թուրքագետը:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա