Բուսանի կինոփառատոնի հիմնադրի ամենասիրելի փառատոնը «Ոսկե ծիրան»-ն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում մեծ դեր է խաղում և մեծ ապագա ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 13-ին նշեց Ասիայի ամենաներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Կիմ Դոն-հոն:

««Ոսկե ծիրան»-ը հավաքում է տարբեր հայտնի մարդկանց և կինոգործիչներին: Այն արդեն մեծ անուն ունի և մեծ ապագա կունենա: Հայ ասելով` ես պատկերացնում եմ բարի, բարեսիրտ, սրտով ջերմ մարդկանց: Այդ իսկ պատճառով սա իմ ամենասիրելի կինոփառատոնն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կիմ Դոն-հոն:

Բուսանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում: Այս տարի իր հետ Երևան է բերել ԿիմԴե-հուանի «Ձմռան վերջը» կինոնկարը, որի պրոդյուսերն է: Ֆիլմն ընդգրկված է Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային» մրցույթում:

«Մի քանի տարի առաջ դպրոց եմ հիմնել, բերել եմ իմ ուսանողի ֆիլմը: Այս ֆիլմը Բուսանի և Բեռլինի կինոփառատոններում մրցանակներ է շահել»,- տեղեկացրեց Կիմ Դոն-հոն:

Ֆիլմի հերոսի՝ Չերուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները երկրի տարբեր կողմերից հավաքվում են Չերուոնում՝ նշելու նրա անցումը թոշակի: Ընտանեկան հավաքույթի ժամանակ Սուն-գընը հայտնում է կնոջն ու զավակներին, որ մտադիր է բաժանվել և մնալ Չերուոնում: Իրավիճակն ավելի է սրվում, երբ ավտոբուսների երթևեկությունը դադարում է ձնաբքի պատճառով, և հարազատները ճարահայտյալ երեք օր մնում են Սուն-գընի տանը` որպես մի ընտանիք: Բախվելով ծնողների ամուսնալուծության փաստին՝ ընտանիքի անդամներն առնչվում են մեկմեկու անհաճո ներկայությանը:

Կիմ Դոն-հոն խոսեց նաև հոլիվուդյան և ասիական ֆիլմերի տարբերության մասին:

«Հոլիվուդում շատ մեծ գումարներ են ներդնում ֆիլմերի մեջ, իսկ Ասիայում` ոչ: Մշակույթները տարբեր են, ասիական ֆիլմերում փորձում են իրենց մշակույթն աշխարհին ցույց տալ»,- նշեց նա: Կիմ Դոն-հոն նաև խոստացավ ֆիլմ նկարահանել և ներկայացնել այն հաջորդ «Ոսկե ծիրան»-ին:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ