Հունական «Հիշողություն» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

1 րոպեի ընթերցում

ԱԹԵՆՔ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-տարելիցի կապակցությամբ հունական «Հիշողություն»պարբերականը ծավալուն հոդվածով ներկայացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասներն ու շեշտել, որ մինչ օրս Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «Ազատ օր»-ը, «Mνήμη»պարբերականի «Առանց պատժի ոճիր» հոդվածում հեղինակը ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության մասին, այլեւ ներկայացնում թուրք մտավորականների տեսակետները, որոնք վերջին շրջանում դարձել են առավել համարձակ եւ ներկայացնում են պատմական իրականությունը:

Հոդվածի մի զգալի հատված պատմում է Թուրքիայում իսլամացած հայերի մասին: Ֆեթիհյե Չեթինի պատմությամբ հեղինակը փորձում է ընդհանրական կերպով ներկայացնել այլ իսլամացած հայերի ճակատագիրը՝ հավելելով, որ եթե թուրք իրավաբանը գոնե հասուն տարիքում իմացել է իր արմատների մասին, հազարավոր իսլամացած հայեր այդպես էլ չգիտեն իրենց նախնիների պատմությունը կամ էլ` վախենում են խոսել այդ մասին:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres