Տարածաշրջանային

Ադրբեջանում 5 ամսում 5 հազարից ավելի ընտանիք է քայքայվել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 5 ամսում 5 հազարից  ավելի ընտանիք է քայքայվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 5 ամիսներին Ադրբեջանում 5 հազարից ավելի ընտանիք է քայքայլվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեին:

Այս տարվա հունվար-մայիսին պաշտոնական մարմինների կողմից Ադրբեջանում գրանցվել է 32,6 ամուսնություն եւ 5,3 հազար ամուսնալուծության դեպք:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ծնված երեխաների 53,6 տոկոսը տղաներ, 46,4 տոկոսը` աղջիկներ են: Ներկայում Ադրբեջանում յուրաքանչյուր 1000 տղամարդու հաշվով կա 1009:

Modern.az կայքն էլ հայտնել է, որ Ադրբեջանում վերջին մեկ տարվա ընթացքում հղիության 30 հազար արհեստական ընդհատում է գրանցվել: Կայքի հետ զրույցում Ադրբեջանի առողջապահության նախարարության մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար Լեյլա Մամեդովան հայտնել է, որ Ադրբեջանում 2012 թվականին հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմել է 31 հազար, 2013 թվականին` 27հազար 892, 2014 թվականին` 27 հազար 220:

Նա ասել է, որ Ադրբեջանում նման դեպքերի թիվը մեծ նաեւ անչափահասների շրջանում:

«Դա կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանում հաճախակի են անչափահասների ամուսնության դեպքերը: Անչափահասի հղիությունը շատ դեպքերում անցակնալի է՝ ֆիզիոլոգիապես նրա մայրանալու պատրաստ չլինելու պատճառով: Նման հղիների մոտ պտղի զարգացումը շատ դեպքերում ընթանում է խամգարումներով, ինչի համար էլ անհրաժեշտ է լինում ընդհատել այն: Բացի այդ, կան նաեւ պատահական սեռական հարաբերություններից հղիության դեպքեր, որոնք նույնպես անչափահասները գերադասում են ընդհատել», -նշել է նա:

ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու հանձնաժողովում Ադրբեջանում կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունները վերացնելու մասին կոնվենցիայի միջոցառումների կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ հղիության արհեստական ընդհատումների դեպքերի վերաբերյալ նշվել է, որ Կենտրոնական Ասիայում նման դեպքերի ամենաբարձր ցուցանիշները Ադրբեջանում են: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, որ 2012 թվականին երկրում գրանցվել էր հղիության արհեստական ընդհատումների 200 հազար դեպք

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում