Կոնգրեսականներ Էշուն և Սփայերը հորդորել են քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԼ: ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը դիմել են Ներկայցուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 154-րդ բանաձևը քվերակության դնելու խնդրանքով: Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և նույն հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Էլիոթ Էնգելին ուղղված նամակում կոնգրեսականները միջնորդել են լսումներ կազմակերպել և քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը:

Նամակում նշվել է նաև, որ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը ԱՄՆ նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական), Ադամ Շիֆը (դեմոկրատ), Դեյվիդ Ուալադաոն (հանրապետական), Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ) և 40 այլ կոնգրեսականներ 2015 թվականի մարտի 18-ին կրկին ներկայացրել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը», որը կոչ է անում Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հայ-թուրքական hարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով:Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան