«Սոցիալիստական ինտերնացիոնալ» միավորումը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

2 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների«Սոցիալիստական ինտերնացիոնալ» (ՍԻ) միջազգային միավորումը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին որոշումը «Սոցիալիստական ինտերնացիոնալ»-ի խորհուրդը կայացրել է հուլիսի 6-ին ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում կայացած ժողովի ժամանակ:

ՍԻ գլխավոր քարտուղար Լուիս Այալան տեղեկացրել է խորհրդին, որ վերջին 2 օրը ՍԻ ղեկավարությունը խորհրդակցելիս է եղել միավորման Հայաստանի (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Թուրքիայի (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) անդամ կուսակցությունների հետ՝ համաձայնության գալու համար Ժնևյան հանդիպման ժամանակ սահմանված օրակարգի շուրջ, այն է՝ «Սոցիալիստական ինտերնացիոնալի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ՝ դիտարկելով դրա ճանաչումը մի քանի ազգային խորհրդարանների և գերազգային կազմակերպությունների կողմից»:

Այալայի տեղեկացմամբ՝ միավորմանը հաջողվել է համաձայնություն ձեռք բերել հարցի շուրջ:

«Սոցիալիստական ինտերնացիոնալ»-ը ցանկանում է կազմակերպել լսումներ կամ կլոր սեղան- քննարկումներ ՀՅԴ-ի և ՀԺՊ-ի մասնակցությամբ հետևյալ հարցի շուրջ՝ «Արդյոք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա հայ-թուրքական իրական հաշտեցման համար»:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան