Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտում կտրուկ ավելացել է թուրք այցելուների թիվը

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտում կտրուկ ավելացել է թուրք այցելուների թիվը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաբացումից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այցելուների թիվը կտրուկ աճել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դա բացատրում է ոչ միայն թեմայի հանդեպ հետաքրքրությամբ, այլեւ նոր հավաքածուով, որը մի քանի անգամ գերազանցում է նախորդին:

Դեմոյանի փոխանցմամբ, թանգարանի հանդեպ հատկապես մեծացել է թուրք այցելուների հետաքրքրությունը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում թանգարանն ամեն օր ունեցել է թուրք այցելուներ: Նրանք շրջում են թանգարանով, ծանոթանում փաստաթղթղերին»,- հայտնեց Դեմոյանը` հավելելով, որ Երեւանում անցկացվելիք «Ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երեւանյան համաժողովին կմասնակցի նաեւ ներկայացուցիչ Թուրքիայից, ով հանդես կգա նաեւ ելույթով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում