Մշակույթ

Չայկովսկու անվան պատանեկան մրցույթի հայաստանյան համերգին ելույթ կունենան եզրափակիչ փուլ անցած պատանիները

1 րոպեի ընթերցում

Չայկովսկու անվան պատանեկան մրցույթի հայաստանյան համերգին ելույթ կունենան  եզրափակիչ փուլ անցած պատանիները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը կհամախմբի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, իրադարձությունը տեղի կունենա հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյի ընթացքում հանդես կգան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ), ինչպես նաև մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մրցույթի կազմակերպիչներն են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը, Զարգազման միջպետական կորպորացիան։ Գլխավոր հովանավորն է ՄԿՌ Մեդիա Արմենիան:

Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 5-15-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում