Սպորտ

Հայաստանի 7 ըմբիշներ փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի 7 ըմբիշներ փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականն ընկերական գոտեմարտեր կանցկացնի վրացի տարիքակիցների հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը, Հայաստանի 7 ըմբիշներ փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում ուսումնամարզական հավաք անցկացնող Վրաստանի պատանեկան հավաքականի անդամների հետ: Արշակ Հայարապետյանը նշեց, որ այս փորձամրցումային գոտեմարտերը նախապատրաստական փուլի մասն են կազմում օգոստոսին նախ Սերբիայում, ապա Բոսնիայում կայանալիք Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններից առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի հավաքականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում