Life

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր հարստանալու պատմությունը

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր հարստանալու պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հարստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, independent.co.uk կայքը գրում է, որ նա զարդարել է Rolling Stone-ից մինչև Vogue ամսագրերի շապիկները, բայց Քիմի վերջին հարցազրույցը շատ տարբեր է մյուսներից:

Իրապատում շոուի աստղը ֆինանսական Market Watch կայքին պատմել է, թե ինչպես է կառուցել իր կայսրությունը, խոսել ներդրումների և խնայելու մասին:

«Նախկինում մտածում էի, որ երբ շատ գումար վաստակեմ, շատ էլ կծախսեմ։ Բայց կատարվեց հակառակը. որքան մեծ գումար էի ստանում, այնքան ավելի շատ էի ցանկանում խնայել: Ես չէի կարծում, որ այդպես կլինի և շատ զարմացած եմ»,- նշել է նա:

Քիմը նշել է, որ դեռ փոքր տարիքում է սկսել գումար աշխատել։ Մի անգամ նա հայրիկից՝ Ռոբերտ Քարդաշյանից, պարտքով գումար է վերցրել և հինգ զույգ Manolo Blahnik բրենդի կոշիկ գնել՝ յուրաքանչյուրը 750 դոլարով, իսկ հետո յուրաքանչյուրը 2500 դոլարով վաճառել է eBay-ում։

«Ես երջանիկ եմ, որ ծնողներս սովորեցրել են վաստակած գումարը ճիշտ տնօրինել և խնայել։ Ցավոք, նման դասեր դպրոցում չկան, բայց չէ որ դա կարող է օգնել երիտասարդներին, որովհետև շատերը չգիտեն դրա մասին»,- հավելել է Քիմ Քարդաշյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում