Պաշտոնական

ԱՄՀ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբարել ՀՀ կառավարությանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբարել ՀՀ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և կարևորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը դրականորեն է անդրադառնում Հայաստանի դրամավարկային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման և տնտեսության մի շարք ճյուղերում տարբեր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Իր հերթին, Մասուդ Ահմեդն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տնտեսական ներկայիս դժվար իրավիճակում ԱՄՀ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբարել ՀՀ կառավարությանը: Պարոն Ահմեդը կարևորել է ներդրումային տարբեր ծրագրերի խթանմանն ու ներգրավմանն ուղղված քայլերի իրականացումը և դրանց կյանքի կոչման համար հայտնել ԱՄՀ-ի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում