Երևանի շախմատի մարզադպրոցները նոր գույք են ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցներին 15 տեսակի նոր գույք է տրամադրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գույքի տրամադրումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացվող մարզադպրոցների գույքային ծրագրով:

Տրամադրվող գույքի ցանկում ներառված են անհրաժեշտ կահույքն ու մարզական գույքը, ինչպես նաև համակարգիչներ, որոնցով առաջին անգամ են համալրվում դպրոցները։

«Այսօր Երևանում գործում է շախմատի 9 մարզադպրոց, որոնցից երկուսը վերանորոգվել են 2013 թվականին, երկուսը բացվել են նույն թվականին, հինգը՝ 2014 թվականին: Եվս երկու շախմատի մարզադպրոց՝ Նուբարաշեն և Շենգավիթ վարչական շրջաններինը, կբացվի այս տարի։ Այսպիսով՝ Երևանը հագեցած կլինի շախմատի մարզադպրոցներով, որոնք այսուհետ կահավորված կլինեն նոր գույքով։ Սա աննախադեպ ծրագիր է, որի շնորհիվ Երևանի շախմատի մարզադպրոցները միանգամից կապահովվեն գրեթե ամբողջ անհրաժեշտ գույքով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը։

Նա Երևանի վարչական շրջանների շախմատի մարզադպրոցների տնօրեններին է հանձնել գույքի ստացման հավաստագրերը։

«Շատ սպասված միջոցառում էր։ Երևանի քաղաքապետը, ով նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, համարձակ նախաձեռնությամբ մեկնարկեց շախմատի մարզադպրոցների ստեղծման ծրագիրը, և այսօր արդեն 3000-ից ավելի երեխա է հաճախում այդ դպրոցներ։ Այս թիվը բավականին արագ ավելանում է և քաղաքապետի հոգածությունն այս աճին համաքայլ է»,- նշել է Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, փոխնախագահ Նորայր Քալանթարյանը։

Հայերեն

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Հայաստանը ներկայացնող աշակերտներն այս տարի երկու բրոնզե մեդալ են շահել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում

Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը