Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 10-րդն է 28 երկրների շարքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ստուգատեսում 8 քաշային կարգերից 5-ում ոսկե մեդալ նվաճեցին Ռուսաստանի, 2-ում՝ Թուրքիայի և մեկում՝ Ադրբեջանի պատվիրակները: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի երիտասարդրական հավաքականի 7 ըմբիշներից միայն 50 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Ռազմիկ Միսակյանին հաջողվեց դառնալ արծաթե մեդալակիր: 28 երկրի ընտրանիների թիմային պայքարում ուժեղագույնների եռյակն այս տեսքն ունեցավ՝ 1.Ռուսաստան՝ 72 միավոր, 2. Թուրքիա՝ 62 միավոր, 3.Ադրբեջան՝ 47 միավոր, իսկ Հայաստանը տասներորդն է՝ 18 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 27-ին մեդալների համար պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ հանդես են գալու 8ըմբիշներ:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը