ՀՀ վարչապետը բարձր է գնահատել դեսպան Մորելի ներդրումը հայ-գերմանական կապերի սերտացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի ու ակտիվ համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով, որ Գերմանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար՝ վարչապետը բարձր է գնահատել դիվանագետի անձնական ներդրումը հայ-գերմանական կապերի ակտիվացման ու սերտացման գործում:

Դեսպան Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ և՚ ԱԺ նախագահի, և՚ վարչապետի պաշտոնում կառուցողական համագործակցության համար, արդյունավետ համարել մեր երկրում պաշտոնավարման տարիները և նշել, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը մեր երկրի ու ժողովրդի հետ: Դիվանագետը նշել է, որ Գերմանիան կարևորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը և համոզմունք հայտնել, որ հայ-գերմանական հարաբերություններն այսուհետ ևս դինամիկ կզարգանան:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան