Բրիտանացի գիտնականները տղամարդկանց հորդորել են 18 տարեկանում սառեցնելու իրենց սպերման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկ Քեւին Սմիթը՝ Դանդիի Աբերթեյ համալսարանից, հայտարարել Է, որ անհրաժեշտ Է ստեղծել պահոց, որտեղ յուրաքանչյուր 18-ամյա տղամարդ կարողանա հանձնել իր սպերման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով Journal of Medical Ethics-ը:

Սմիթի խոսքով՝տարիքի հետ տղամարդու սպերման ձեռք Է բերում հատկություներ, որոնց պատճառով մեծանում Է աուտիզմի, շիզոֆրենիայի եւ հոգեկան այլ խանգարումների հավանականությունն ապագա սերնդի մոտ:

Սմիթի կարծիքով՝ չնայած ռիսկերի համեմատաբար փոքր մեծացմանը, ազգի մասշտաբներով դա հանգեցնում Է մեծ քանակությամբ հիվանդների:

Մեծ Բրիտանիայում մասնավոր անձի կողմից սպերմա պահելը կարժենա տարեկան մինչեւ 200 ֆունտ ստեռլինգ (շուրջ 315 դոլար):

Ըստ որում այդ գաղափարը հակառակորդներ ունի: Ոմանք կարծում են, թե «ծեր» հայրերի երեխաների մոտ հնարավոր հիվանդությունների ռիսկերն անչափ փոքր են: Մյուսները հիշեցնում են, որ սառեցված սպերմատոզոիդները բեղմնավորման ավելի փոքր ունակություն ունեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский