Կարեւորվում է նաեւ Սեւանի իշխանի պաշարների բնական վերարտադրության ապահովումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճում իշխան ձկան պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացումը խթանող ծրագիրը, որն իրականացվում է «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով եւ «Սեւանի իշխան» ՓԲԸ կողմից,միայն իշխանի մայրական կազմի, մանրաձկան արտադրությամբ ու ձկան արդյունագործական պաշարների վերականգնմամբ ու վերամշակմամբ չի սահմանափակվելու:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց«Սեւանի իշխանիպաշարների վերականգնման եւձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արշակ Աղաջանյանը, ծրագիրը համալիր լուծումներ է նախատեսում Սեւանի ավազանի պահպանության եւ լճում իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնումը, Սեւանա լճի հիմնախնդիրների լուծումը` կիրառելով գիտելիքահեն եւ նորարարակն տեխնոլոգիաներ:

Այս պահին Կարճաղբյուր համայնքում իրականացնվում է մանարաձկան գործարանի շինարարություն, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ տարեվերջ: Այն դառնալու է Սևանի իշխանի երկու ենթատեսակների` «Գեղարքունի» եւ «Ամառային բախտակ» մանրաձկան հիմնական մատակարարը Սեւանա լճի համար: Ստեղծվել է նաեւ հատուկ խորհուրդ` Սեւանա լճով զբաղվող ինստիտուցիոնալ կառույցների մասնագետներից, ովքեր աշխատում են Սեւանի հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ: Նախատեսվում է Սեւանա լճում պարբերաբար իրականացնել ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզ կդառնան առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրները: Նախատեսվում է կառուցել մաքրման կայաններ` Սեւան թափվող կեղտաջրերի քանակը նվազեցնելու նպատակով, մաքրել ափամերձ անտառային տարածքները:

«Մենք պետք է ձգտենք պայմաններ ստեղծել հանուն Սեւանի իշխանի բնական վերարտադրության, որի համար պետք է կարողանանք պահպանել առաջին հերթին ջրի մաքրությունը եւ իշխանի ձվադրավայրերը: Այդ դեպքում ծրագիրը կլինի շատ ավելի արդյունավետ, քան արհեստական վերարտադրության դեպքում է»,-նշեց Արշակ Աղաջանյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում