Հասարակական

Սերժ Թանկյանը կոչ է արել միջազգային մեդիային չքաղաքականացնել Հայաստանի իրադարձությունները

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը կոչ է արել միջազգային մեդիային չքաղաքականացնել Հայաստանի իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել միջազգային լրատվամիջոցներին չքաղաքականացնել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական հասարակության սկսած պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երաժիշտը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

«Իրավիճակը չպետք է քաղաքականացվի միջազգային մեդիայի կամ կառավարությունների կողմից: Սա Հայաստանի բնակչության լայն զանգվածի ոչ քաղաքական արձագանքն է տնտեսական խնդիրներին: Հայաստանի կառավարությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի` թեթևացնելու իր քաղաքացիների տնտեսական տառապանքները և լուծելու այս կամ այն խնդիրները»,- նշել է Թանկյանը:

Նա իր գրառման մեջ ընդգծել է նաև, որ հունիսի 23-ին ոստիկանության գործադրած ուժից հետո բողոքի ակցիային մասնակցելու են եկել ավելի մեծ թվով մարդիկ: Թանկյանը նշել է, որ ոստիկանությունն իրավունք ուներ մաքրելու նստացույցը, սակայն դա պետք է աներ օրենքի սահմաններում` առանց անտեղի ուժի կիրառման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում