Ուգանդայի ամենատգեղ տղամարդն ութերորդ զավակն Է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուգանդայի 47-ամյա բնակիչ Գոդֆրի Բագուման, որը պաշտոնապես ճանաչվել Է երկրի ամենատգեղ տղամարդը, ութերորդ զավակն Է ունեցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Metro-ն:

Գոդֆրի Բագուման եւ նրա 30 ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, դուստր են ունեցել: Փոքրիկը ընտանիքի վեցերորդ երեխան Է դարձել: Եվս երկու երեխա Բագուման ունի առաջին ամուսնությունից:

Գիտությանն անհայտ հիվանդությունից տառապող Բագուման ավելի վաղ կոշկակար Էր աշխատում եւ 2002 թվականին մասնակցել Է Ուգանդայի ամենատգեղ տղամարդու կոչման մրցույթին: Նա մրցման Է գնացել հաղթելու եւ ընտանիքի համար փող վաստակելու հույսով:

Ստանալով տիտղոսը՝ Ուգանդայի բնակիչը փոխել Է աշխատանքը՝ դառնալով երգիչ: Նա ընտրել Է Ssebabi բեմական անունը:

Բագուման առաջին կնոջից հեռացել Է՝ իմանալով նրա անհավատարմության մասին: Ծանոթանալով Նամանդայի հետ՝ նա երկար ժամանակ խնդրում Էր նրա ձեռքը: 2008 թվականին ծնվել Է նրանց առաջնեկը: Սակայն միայն 2013 թվականին Է տեղի ունեցել զույգի հարսանիքը:

«Մենք բոլորից գաղտնի չորս տարի հանդիպում Էինք: Ես չԷի ցանկանում, որ մեզ միասին տեսնեին երեխայի ծնվելուց առաջ: Ես ասացի, որ եթե նա ինձ բեռ Է համարում, ապա կարող Է հեռանալ, եւ Քեյթը հղիության վեցերորդ ամսին ինձ լքեց: Իսկ հետո վերադարձավ: կարծում եմ՝ նա հաշտվեց իր ճակատագրի հետ»,-պատմել Է Բագուման:

Խոսելով ամուսնու հետ հարաբերությունների մասին՝ Նամանդան ընդգծել Է, որ իր արած ընտրությունը ճիշտ Է համարում: «Երբ գտնում ես մի մարդու, որը համապատասխանում Է քեզ, այլեւս չպետք Է լսես, թե ուրիշներն ինչ են ասում: Պետք Է անսաս սրտիդ ձայնին: Փողն ու արտաքինը չպետք Է խոչընդոտ դառնան»,-ասել Է կինը:

Ինչպես գրում Է Metro-ն, Բագուման ապահովում Է ընտանիքը՝ փող վաստակելով իր համերգներով, որոնց ընթացքում երգում Է եւ կատարում սթենդ-ափ ժանրի կատակերգական համարներ:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին

Սահմանվել են ֆիթնես կենտրոններին և մարզասրահներին ներկայացվող չափորոշիչները

«Լուսավոր Հայաստան»-ը վստահ է, որ լինելու է խորհրդարանում