Արտաշատի թատրոնը մեկ ամսում ունեցել է 3000 հանդիսատես

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միամսյակի շրջանակում ունեցել է ավելի քան 3000 հանդիսատես: Այդ ընթացքում հանդիսատեսի դատին է հանձնվել երկու նոր ներկայացում` Մարկ Արենի «Վայրի վարդերը» եւ Պարույր Սեւակի «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» գրական երաժշտական թատերականացված կոմպոզիցիան: Թատրոնը համագործակցել է նաեւ հանրակրթական դպրոցների հետ` դահլիճն անվճար տրամադրելով այդ թեմայով կազմակերպված միջոցառումների համար:

«Խաղացել ենք 10 ներկայացում` լեփ-լեցուն դահլիճում: Շատ լավ հանդիսատես ենք ունեցել, գալիս էին մեծ սիրով եւ դահլիճը լքում բուռն ծափահարություններով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը՝ ավելացնելով, որ հյուրերը եղել են մարզային կառույցի ղեկավարներ, մտավորականներ, մանկավարժներ` հանրակրթական եւ երաժշտական դպրոցներից, մանկապարտեզներից: «Հնարավոր ամեն բան արել ենք, որպեսզի հանդիսատեսը գոհ հեռանա, եւ ողջ ապրիլ-մայիս ամիսը ներշնչված լինի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգով»,-ավելացրեց նա:

Առաջին ներկայացման սցենարը մոսկվաբնակ տաղանդավոր գրող Մարկ Արենի /Կարեն Մարգարյան/ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» պիեսի հիման վրա ստեղծված մեկժամանոց բեմադրությունն էր, որի մեջ ընդգրկված էին թատրոնի 20 դերասան եւ հինգ երեխա:

Երկրորդ բեմադրությունը սեւակյան թեմայով գրական-երաժշտական 40-րոպեանոց կոմպոզիցիան է՝ ստեղծված բանաստեղծի «Եռաձայն պատարագ» եւ «Անլռելի զանգակատուն» ստեղծագործությունների հիման վրա: Այստեղ ընդգրկված էին վեց դերասան: Բեմադրությունների գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյանը:

Հունիսին թատրոնի անձնակազմը վերականգնել եւ արդեն փոքրիկների դատին է հանձնել «Կոշկավոր կատուն» ներկայացումը: Բեմադրությունները կշարունակվեն նաեւ հուլիսին: Դեկտեմբերին կունենան եւս մեկ պրեմիերա` ամանորյա թեմայով:

82-ամյա թատրոնի դերասանական անձնակազմի 20-ից 12-ը երիտասարդ կադրեր են: Չորսը վաստակավոր արտիստի կոչում ունեն:

Որպես մարզային մշակութային օջախ՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Պարբերաբար թարմացվում եւ հարստացվում է թատրոնի խաղացանկը, յուրաքանչյուր տարի ներկայացվում է 3-4 պրեմիերա: Նախորդ տարի բեմադրել են Պարույր Սեւակի «Բարի երազս` ձեզ, սիրելիներ» քնարական ֆանտազիան, Կլոդ Մանիեի «Օսկար» եւ Գրիգոր Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» նովելների հիման վրա ստեղծված բեմադրությունները:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ