Գյումրիում հարգել են բարերար Քըրք Քրքորյանի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ): Գյումրիում հարգել են ազգային հերոս, բարերար, անցյալ շաբաթ ԱՄՆ-ում իր մահկանացում կնքած Քըրք Քրքորյանի հիշատակը: Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ, հունիսի 22-ին, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ հիշատակի արարողություն: Օրվա ընթացքում ոչ միայն մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այլ նաև հասարակ գյումրեցիները ծաղիկ էին դնում բարերարի նկարին և մեկ րոպե լռությամբ հարգում նրա հիշատակը:

Մեծ է բարերարի ներդրումը Գյումրիում անօթևանության խնդրի լուծման հարցում: 2005-2008 թվականներին խնդրի լուծմանն ուղղված ամենամեծ ծրագիրն իրականացվեց Գյումրում, սակայն «Լինսի» հիմնադրամի միջոցներով ոչ միայն անօթևան ընտանիքներն էին ստանում երկար սպասված բնակարաններն, այլ նաև նորոգվում էին ճանապարհներ, դպրոցներ ու մշակութային կառույցներ: Մինչ օրս Գյումրիում հիշում ու խոստովանում են՝ «Լինսի»-ի միջոցներով կառուցված շինություններն ամենաամուրն ու ապահովն են: «Բոլորս գիտենք այն ահռելի աշխատանքը, որ կատարվեց Քըրք Քրքորյանի միջոցներով: Նա արժանի է ամենամեծ գնահատականի, և այն, ինչ անում ենք, պարզապես հիշատակի տուրք է մեծ մարդու նկատմամբ»,- նշեց Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը:

Նույն օրը Գյումրու Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց հիշատակի պատարագ: «Նա այնքան կարևոր մարդ էր՝ առավել ևս մեզ՝ գյումրեցիներիս համար: Գիտենք, թե որքան լայնորեն նա քսակը բացեց և նվիրատվություն կատարեց, որով կառուցվեցին շատ ու շատ շենքեր Գյումրի քաղաքում: Հայ ազգը երբեք մեծահարուստների պակաս չի ունեցել, բայց բարերարների պակաս ունեցել է և ունի, և ցավոք, կունենա: Ինչպես մեկ անգամ ինքը՝ Քըրք Քրքորյանն է ասել՝ կան հարուստներ և փող ունեցող աղքատներ, ինքը եկեղեցուն շատ մոտ կանգնած չէր, բայց ապրում էր քրիստոնեկան սզբունքներով»,- իր խոսքում նշեց Միքայել սրբազանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում