Սոթքի ոռոգման ջրանցքի վերականգման համար կպահանջվի 120 միլիոն դրամ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ոռոգման ջրանցքի անբարեկարգ վիճակի պատճառով այս օրերին կրկին սրությամբ է զգացվում ոռոգման ջրի մատակարարման անբավարար վիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, գյուղի 14 հեկտար տնամերձերից այժմ ոռոգելի է մոտ 7 հեկտարը, իսկ ահա մնացած 7 հեկտարը մնում է միայն անձրեւների հույսին:

«Ջրանցքից օգտվում է 150 տնտեսություն, որոնցից կեսին ոռոգման ջուր գրեթե չի հասնում կորուստների պատճառով: Գլխամասից բաց թողնված վայրկյանում 10 լիտր հզորության ջուրը վերջնամաս է հասնում վայրկյանում 1 լիտրի չափով: Բետոնապատ առուն քայքայվել է գրեթե ամբողջությամբ, կորցրել շահագործման պիտանիությունը, կորուստները վերականգնել հնարավոր կլինի միայն կապիտալ նորոգում իրականացնելու դեպքում»,-նշեց համայնքի ղեկավարը:

Սոթքի գյուղապետարանի կողմից պատվիրված նախագծի համաձայն, որն արդեն ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ», Սոթքի ոռոգման ջրանցքի կապիտալ նորոգման համար կպահանջվի մոտ 120 միլիոն դրամ: Առաջին փուլով նախատեսվում է կապիտալ նորոգման ենթարկել 1842,9 գծամետր երկարության ջրանցքը, որի արժեքը կազմում է 80 միլիոն 214 հազար դրամ: Երկրորդ փուլում նախատեսվում է գլխամասային կառույցի նորոգումը 120 գծամետր երկարությամբ, որի համար կպահանջվի 10 միլիոն դրամ, իսկ երրորդ փուլի համար պետք է հատկացվի 29 միլիոն 878 հազար դրամ, որով կնորոգվի 453,7 գծամետր:

«Ոռոգման հերթական շրջանը սոթքեցիների համար կրկին դժվարին կլինի, քանի դեռ ջրանցքի նորոգման համար համապատասխան միջոցներ չենք գտել: Հուսով եմ, որ ոռոգման հաջորդ շրջանում կունենանք նորոգված ոռոգման ջրանցք եւ բավավար քանակի ոռոգման ջուր: Այս ջրանցքը ժամանակին ոռոգել է հարյուրավոր հեկտարներ եւ, հիմնանորոգման դեպքում, նորից կտրուկ կավելացնի գյուղի ոռոգվող տարածքների մակերեսը, մեծ օգուտներ կտա գյուղացուն: Խնդիրը ներկայացված է Գեղարքունիքի մարզպետի ուշադրությանը, ումից ակնկալում ենք դրական պատասխան»,-ավելացրեց Կոլիկ Շահսուվարյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ