Կալավանի հուշարձաններն արժանանում են գիտնականների եւ զբոսաշրջիկների ուշադրությանը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի տարածքում, որն ընդգրկում է Կալավան եւ Բարեպատ բնակավայրերը, պահպանվել են հնագիտական բացառիկ նշանակության այնպիսի հուշարձաններ, որոնք սկսել են արժանանալ արտասահմանցի գիտնականների եւ զբոսաշրջիկների ուշադրությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կալավանում գործող «Թայմ Լենդ» տուրիստական հիմնադրամի տնօրեն, կենսաբան-հնագետ Ռոբերտ Ղուկասյանը, Կալավանի տարածքում պահպանվել են քարեդարյան բացօթյա 4 կայանների հետքեր, որոնցից Կալավան-1-ը 14 հազար տարեկան է, Կալավան-2-ը՝ ավելի շատ՝ 34 հազար 200:

Մյուս երկու կայանների տարիքը դեռեւս ճշգրտված չէ, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանց տարիքն էլ մոտ է Կալավան-2-ի տարիքին: Գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում նաեւ 6 կիկլոպյան ամրոցների ավերակները, ուշ բրոնզի եւ վաղ երկաթի դարաշրջանների 6 դամբարանադաշտերը, միջնադարյան 7 բնակատեղիները, խաչքարեր կրող պատմական 5 գերեզմանոցները, մեծ ժայռաբեկորների վրա քանդակված խաչերը, որոնք մեզ ավանդվել են 4-րդ դարից:

«Կալավանում 2005-2008 թվականներին աշխատել է հայ-ֆրանսիական միացյալ արշավախումբը, դամբարաններից հայտնաբերված նյութերը պահպանվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում: Հսկայական նյութեր էլ դեռ կարիք ունեն ուսումնասիրման ու լուսաբանման: Ամենայն հավանականությամբ, եկող տարվանից Կալավանում արդեն կաշխատի հայ-գերմանական միացյալ հնագիտական արշավախումբը: Մեր շատ հուշարձաններ, առավելապես միջնադարյան ժամանակներում կերտված, վնասվել կամ թաքցվել են մահմեդական բնակչության կողմից, ովքեր մինչեւ 1988 թվականը բնակվում էին Կալավանում: Նրանք քանդել են մատուռները, տեղահանել խաչքարերը` դրանք օգտագործելով իրենց տների ու գոմերի շինարարության մեջ: Այսօր էլ այդ պահպանված շինություններում կարելի է տեսնել հայկական վիմագիր խաչքարերի բեկորներ եւ քանդված եկեղեցիների ու մատուռների սրբատաշ քարեր»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Դպրաբակ-Կալավան ճանապարհի եզրին տեղադրված երկու խաչքարերը, որոնք թվագրվում են 12-13-րդ դարերով, Կալավանի հայ բնակչությանը եւ գիտական շրջաններին հայտնի են դարձել մոտ մեկուկես տասնամյակ առաջ, երբ դաշտային աշխատանքներ կատարելիս դրանք ժայռի տակ նկատել է գյուղացիներից մեկը: «Կալավանի հիասքանչ բնության գրավչությունների կողքին հսկայական գիտական նշանակություն են ներկայացնում մեր հին կամ նորահայտ հուշարձանները, որոնք ոչ միայն նոր խոսք կասեն հնագիտության ու հայագիտության մեջ, այլ նաեւ մեր համայնքը հանրաճանաչ կդարձնեն աշխարհով մեկ»,-կարծում է Ռոբերտ Ղուկասյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում