Վերին Արտաշատում ՃՏՊ-ի հետեւանքով կա երկու զոհ

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 21-ին ժամը 19:59-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի հետեւանքով կան տուժածներ, եւ նրանց օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 եւ «ՎԱԶ-21 06» մակնիշի 25 TL 315 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեքենաների ուղեւորները եւ վարորդները տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ, այնուհետեւ «Սբ Աստվածամայր» ԲԿ: Հիվանդանոցում տուժողներից երկուսը մահացել են, ուղեւորներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-21 06» ավտոմեքենայի գազի բալոնի փականները:

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ