Ջրանցքում հայտնված մեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 21-ին ժամը 21:05-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ջրանցքում: Տուժածներին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ջրանցքում է հայտնվել «ՎԱԶ-2109» մակնիշի 25 LO 382 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների ժամանումը ավտոմեքենայի ուղեւորը` 1982 թվականին ծնված Ա. Ս.-ն, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել: Ավտոմեքենայի վարորդը՝ 1986 թվականին ծնված Վ.Հ.-ն, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, որտեղ եւ մահացել է:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում