Տարածաշրջանային

Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 19-ի, անհայտ կորած է մնում երեք մարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 20-ին հերթական անգամ կապ է հաստատվել ՎրաստանիՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտի Կառավարման Կենտրոնի հետ:

Հունիսի 13-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետևանքվ ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները: Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ջրի տակն անցած կենդանաբանական այգուց փախել են ավելի քան երեսուն գիշատիչ կենդանիներ` գայլեր, արջեր, վագրեր: Իշխանությունները բնակիչներին հորդորել են չլքել տները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետևանքով զոհվածների:

Զոհվածների թվում են նաեւ Վրաստանի քաղաքացի չորս հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա, Լիանա Եղիազարովա եւ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում