Մինչև տարեվերջ Գյումրիում շահագործման կհանձնվի «Ճարտարապետական վերականգնման կենտրոն»-ը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Գյումրու ընկերներ» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մինչև տարեվերջ, Գյումրիում շահագործման կհանձնվի «Ճարտարապետական վերականգնման կենտրոն»-ը: Կենտրոնի համար կհիմնանորգվի Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի կառույցներից մեկը՝ Շիրազի 30 հասցեում տեղակայված՝ 1890 ականներին կառուցված Դրմփյանների առանձնատան մի հատվածը: Սա այն հատվածն է, որը համայնքապատկան է և Գյումրու քաղաքապետարանն այն 30 տարի ժամկենտով անվարձահատույց տրամադրել է «Գյումրու ընկերներ» հիմնադրամին՝ կառույցը վերականգնելու համար, բայց որպես պարտադիր պայման՝ պահպանվելու է կառույցի նախկին ճարտարապետական տեսքը: Շահագործումից հետո կենտրոնում իրականացվելու է քաղաքի պատմական կենտրոնի նախագծման, վերականգնման և արխիվացման աշխատանք: Կենտրոնում տեղակայվելու է նաև Գյուրջիևյան կենտրոնն՝ իր պարային, երաժշտական սրահներով և գրադարանով:

Ի դեպ, սա առաջին պատմական կառույցը չէ, որ հիմնանորոգվում և ի շահ գյումրեցիների գործում է Գյումրիում՝ Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի նախաձեռնությամբ, իսկ դա ինչպես հունիսի 20-ին ճարտարապետական վերականգնման կենտրոնի հիմնաքարի բացման ժամանակ նշեց հյուպատոսը, քաղաքային իշխանությունների հետ համակարգված աշխատանքի արդյունք է: Վերականգնման աշխատանքը կմեկնարկի հունիսի 21-ից: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 250 հազար եվրո: Շնորհակալություն հայտնելով ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու պատմական կենտրոնի վերականագնումը՝ նշելով, որ այսպիսով իրականանում է շատ գյումրեցիների երազանքը՝ տեսնել հին Գյումրին վերականգնված, ավելին, այս կենտրոնն ինքը հնարավորություն կտա ուսումնասիրել ու վերականգնել Գյումրու պատմական միջուկը՝ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ