Շիրակի մարզում խստացվել է հսկողությունը նախադպրոցական հաստատություններում

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նախադպրոցական հիմնարկներում աղիքային ինֆեկցիաների և սննդային թունավորումների դեպքերը կանխելու նպատակով, ինչպես հանրապետության մյուս տարածքներում, այնպես էլ Շիրակի մարզում խստացվել է հսկողությունը: Հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի՝ մարզպետներին ուղղված հանձնարարականը, մարզերում նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է երեխաների սննդի կազմակերպման կանոնների և հիգիենիկ պահանջների խիստ հսկողություն: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արդեն հրահանգվել են տվյալ հաստատությունների բոլոր ղեկավարները՝ սննդի բլոկի բոլոր աշխատողներն ամեն օր պետք է զննվեն բուժքրոջ կողմից, իսկ արդյունքները գրանցվեն հատուկ մատյաններում: Հիվանդ և կասկածելի համախտանիշներով անձանց չպետք է թույլատրել անցնել աշխատանքի: Ամենօրյա ստուգում պետք է անցնեն նաև երեխաները՝ առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված վատառողջ երեխաներին՝ չթույլատրել հաճախել մանկապարտեզ, իսկ օրվա ընթացքում հայտնաբերված վատառող երեխաները պետք է հոսպիտալացվեն: Նախադպրոցական հաստատություններում, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների բուժանձակազմի միջոցով, պարբերաբար պետք է իրականացվեն վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելման միջոցառումներ:

«Լուրջ հսկողություն է տարվելու սննդի հետ կապված: Սննդային գործոնով պայմանավորված՝ զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով նախադպրոցական հաստատություններում այսուհետ արգելվելու են շատ սննդամթերքներ, բացի այդ լուրջ հսկողություն է սահմանվելու սննդի պատրաստման եղանակի վրա»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

Բացի այն, որ մանկապարտեզներում սննդի գնումը պետք է իրականացվի խստորեն հետևելով որակի ու անվտանգության կանոններին՝ պիտանելիության ժամկետ, գյուղատնտեսական մթերքների համար՝ ձու, ձուկ, միս՝ դրոշմի և անասնաբուժի կողմից վկայական, ջերմային հատուկ մշակում և այլն, հսկողություն պետք է իրականացվի և արգելվի օրինակ թերխաշ, կամ հում ձու, երշիկ, սունկ, ժելե, պաղպաղակ, էներգետիկ, կամ գազավորված ընպելիքները, շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերքները, տնային պայմաններում պատրաստված կաթնաշոռ, կարկանդակներ, փքաբլիթներ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բլինչիկներ, չիպսեր, մսի և ձկան դոնդողածածկ ճաշատեսակներ, պաշտետներ, հում ապխտած մսով պատրաստված ուտեստներ, աչքով-ձվածեղ, կրեմային հրուշակեղեն և այլն: Երեխաներին պատրաստի սննդամթերքը պետք է մատուցվի միայն բուժաշխատողի կողմից համտեսելուց և ճաշատեսակի որակի գնահատումից և թույլտվություն տալուց հետո: Նախադպրոցական հաստատություններում պետք է իրականացվեն սանիտարահիգենիկ և հակահամաճարակային ամենամսյա միջոցառումներ: «Մարզի բոլոր նախակրթարաններին հանձնարարվել է ՝ խստորեն գործել սննդամթերքների այն ցուցակով, որը տրամադրվել է մեզ: Հսկողությունը կլինի, բայց բոլոր նախակրթարանների տնօրեններն իրենք պետք է գիտակցեն, որ սրանց խախտումը քրեորեն պատժելի է՝ եթե խախտում ես այս ցուցակը, ապա խախտում ես նաև երեխայի անվտանգությունը և եթե գործողությունները կարող են ծանր հետևանքերի պատճառ դառնալ, ապա նրանք իրավական մարմինների հետ գործ կունենան»,-ավելացրեց Հովհաննես Հովհաննիսյանը :

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում