Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղը երիտասարդացել է

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղն ունի 140 բնակիչ, որոնցից ծերության թոշակ ստանում են 20-ը: Վերջին տարիներին այստեղ բնակչության կազմի երիտասարդացման միտում է նկատվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Անտառամեջի գյուղապետ Կառլեն Մարտիրոսյանը, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթված հայերով 1988 թվականի վերջերից ի վեր բնակեցված Անտառամեջը գնալով ավելի է երիտասարդանում՝ հուսադրելով, որ այն արդեն ունենալու է աճի ու զարգացման հնարավորություններ: «Աստիճանաբար սերնդափոխվում է գյուղը, տարեկան 3-4 ծնունդ գրանցում: Ուրախալին նաեւ այն է, որ երիտասարդները չեն լքում իրենց օջախները, կապվում են իրենց հող ու ջրին: Արդեն ունենք պայմանագրային 8 զինծառայող, դպրոց հաճախող 22 աշակերտ: Հողագործությամբ ու անսանապահությամբ զբաղվելու համար էլ կան բավարար ռեսուրսներ, եւ մենք հույսով ենք նայում մեր ապագային»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ գյուղի գլխավոր հիմնախդիրը Ձորավանք-Անտառամեջ 4 կլիոմետր երկարությամբ ճանապարհի նորոգումն է: Ըստ գյուղապետի` այս ճանապարհը ավելի քան 3 տասնամյակ չի ենթարկվել նորոգման, ինչն էլ խոչընդոտում է թե՛ տուրիզմի, թե՛ անասնապահության զարգացմանը, թե՛ բազմաթիվ այլ հիմնահարցերի կարգավորմանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ