Արարատցի երեխաները մեկնեցին Հանքավանի ճամբար

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, հաշմանդամ եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների 7-13 տարեկան 125 երեխա հունիսի 19-ի վաղ առավոտյան առաջին փուլով մեկնեցին Հանքավանի «Հեքիաթային կիրճ» մանկական առողջարարական ճամբար, որտեղ կհանգստանան 20 օր: Այդ օրերին նրանք կծանոթանան պատմամշակութային արժեքներին, կմասնակցեն էքսկուրսիաների, մարզական խաղերի, պոեզիայի ցերեկույթներն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամայնը երեխաներին ճանապարհելուց առաջ խոսեց նրանց ծնողների հետ, հետաքրքրվեց հուզող հարցերով, վստահեցրեց, որ ճամբարն այն վայրն է, որտեղ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են, իրենք կարող են այդ հարցում մտահոգություն չունենալ: Նա նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը վերոհիշյալ կարգավիճակով երեխաներին այս տարի եւս հնարավորություն կընձեռի երեք փուլով հանգստանալու առողջարարական ճամբարում: 2014 թվականին վերոհիշյալ ճամբարում երեք փուլով իրենց հանգիստն են անցկացրել մարզի 345 երեխա: Այս տարի եւս նրանց թիվը չի նվազի:

«Այս տարի կրկին կայցելեմ ճամբար, կծանոթանամ ձեր առօրյային, մեկ ամբողջ օր կանցկացնենք միասին»,-ասաց Աբրահամայնը՝ ավելացնելով, որ նախորդ տարի եղել է այնտեղ, օրն անցկացրել բավականին հագեցած եւ հաճելի մթնոլորտում:

Մարզպետարանի բակում երեխաներին ճանապարհելու էին եկել նաեւ մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում