Սփյուռքահայ պատանիներին ամռանը կհյուրընկալեն Արարատի մարզի համայնքներում

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում մեկնարկում է սփյուռքահայ երիտասարդների այցն Արարատի մարզ: Հունիս-օգոստոս ամիսներին ութ փուլով հայկական սփյուռքի 13-18 տարեկան երիտասարդներ երկու շաբաթ կանցկացնեն Արարատի մարզի չորս քաղաքային համայնքներում` Արարատ, Վեդի, Մասիս, Արտաշատ եւ Նոր Խարբերդ, Ավշար, Փոքր Վեդի, Ոսկետափ, Մխչյան, Շահումյան, Տափերական, Այգավան, Դալար, Այնթապ գյուղական համայնքներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանն ասաց, որ հյուրընկալ 14 համայնքների մշակույթի տներում «փոքրիկ դեսպանների» համար կանցկանցվեն ուրախ ժամանցային միջոցառումներ, մարզպետարանի նախաձեռնությամբ հյուրընկալող ընտանիքները կկազմակերպեն ճանաչողական այցելություններ մարզի պատմամշակութային հուշարձաններ, Խոր Վիրապ, Պարույր Սեւակի եւ Վազգեն Սարգսյանի թուն-թանգարաններ:

Կարեւորելով ծրագրի իրականացումը՝ բաժնի պետը նկատեց, որ սփյուռքահայ երեխաներն ապրում են օտարության մեջ, իսկ մայր հայրենիքում անցկացրած այդ երկու շաբաթը նրանց համար մեծ կարևորություն են ներկայացնում: «Այս ամենում գլխավորն այն է, որ երիտասարդներից շատերն առաջին անգամ կտեսնեն Հայաստանը, կվայելեն հայրենիքի օդն ու ջուրը, մոտիկից կծանոթանան ազգային արժեքներին, հայ անհատի հոգեկերտվածքին: Ի վերջո, երեխաների հոգում մի տաք ու անջնջելի անկյուն կբացվի դեպի Հայաստան աշխարհը: Գուցե եւ նրանցից ոմանք ցանկանան այդ այցելության շնորհիվ հետագայում հաստատվել մայր հողում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Նախորդ տարի Արարատի մարզ ժամանել եւ իրենց հանգիստն են անցկացրել 31 երկրի 101 երեխա: Ավշար համայնքը հյուրընկալել է 26, Վեդին` 20, Արարատ քաղաքը եւ Փոքր Վեդին` 16-ական, Տափերականը` 15 եւ Մխչյանը` ութ սփյուռքահայ երեխաների: 2014 թվականին Արարատի մարզպետարանը ճանաչվել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության հուսալի գործընկեր, իսկ վերոհիշյալ աշխատանքների համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրի: Հյուրընկալ ընտանիքների թվով Արարատի մարզն ունի ամենաբարձր ցուցանիշը: Հինգ տարիների արդյունքներով մարզային երեսունից ավելի համայնքների շարքում հյուրընկալած սփյուռքահայերի թվով Տափերական համայնքը մտնում է լավագույն հնգյակի մեջ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում