Գեղարքունիքում ընտանեկան նպաստների համակարգից օգտվում են 11 հազար 466 ընտանիք

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում սկսվել է ընտանեկան նպաստների եւ հրատապ դրամական օգնության տրամադրման համար փաստագրվելու գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում արդեն ամփոփվել են 2015 թվականի հինգ ամիսների տվյալները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնից, այս տարվա հինգ ամիսներին Գեղարքունիքի մարզում աղքատության ընտանեկան նպաստից օգտվել է 11 հազար 466 ընտանիք, որոնց վճարվել է 1 միլիարդ 885 միլիոն 847 հազար դրամ: Նույն աղբյուրի համաձայն՝ հինգ ամսում Գավառի տարածաշրջանում փաստագրվել է 2363, Մարտունիում` 4574, Սեւանում` 1493, Վարդենիսում` 2353 եւ Ճամբարակում` 663 ընտանիք: Աղքատության սոցիալական նպաստից օգտվել է 1660 ընտանիք, որոնց վճարվել է 139 միլիոն 417 հազար դրամ: Գավառի տարածաշրջանում փաստագրվել է 340, Մարտունիում` 305, Սեւանում` 341, Վարդենիսում` 410 եւ Ճամբարակում` 364 ընտանիք: Գեղարքունիքի մարզում հրատապ օգնություն ստացել է 889 քաղաքացի, որոնց տրամադրվել է 75 միլիոն 667 հազար դրամ:

Ըստ տարածաշրջանների պատկերը հետեւյալն է. Գավառում հրատապ օգնություն ստացել է 179, Մարտունիում` 303, Սեւանում` 131, Վարդենիսում` 214, Ճամբարակում՝ 62 ընտանիք: Ինն ամիսների ընթացքում մարզի համայնքներում ԽՍՀՄ ավանդների դիմաց կատարվել է նաեւ փոխհատուցում. մարզի 595 քաղաքացի ստացել է 95 միլիոն 736 հազար 178 դրամ:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում