Ծովագյուղում մշակովի ցանքատարածությունների մակերեսն աճել է 100 հեկտարով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարի ցանվել են 442 հեկտար հացահատիկային մշակաբույսեր, որոնցից` 300 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 142 հեկտարը`գարնանացան գարու, 61 հեկտարը` կարտոֆիլի, 36 հեկտարը` բանջարեղենի, 261 հեկտարը` միամյա եւ 300 հեկտարը` բազմամյա խոտաբույսերի ցանքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ Արտաշես Խալաֆյանը, կա նաեւ 20 հեկտար բազմամյա խոտաբույսերի ենթացանք , որի նպատակն է եկող տարում եւս ավելացնել ցանքատարածությունները: Նույն աղբյուրի համաձայն`Ծովագյուղում վարելահողերի մշակովի ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատ անմշակ հողերի հաշվին աճել են 100 հեկտարով: Այս տարի խոշոր եղջերավոր անասունների թիվն աճել է 9, մանր եղջերավոր անասունների թիվը` 332 գլխով: Կաթնատու կովերի թիվը նախորդ տարվա 1435 գլխի փոխարեն այս տարի կազմել է 1767 գլուխ:

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի եւ այդ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 անվավոր տրակտոր, 4 հակավորող մեխանիզմ, ձեռքի մեքենայական խոտհնձիչներ, 1 հատ տրակտորային խոտհնձիչ, 2 արտասահմանյան շարքացան, 1 գութան, 1 խոտհավաք եւ 1 բեռնատար մեքենա: Ծրագիրը գյուղում կյանքի է կոչվել 2013 թվականից, կազմակերպվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որի աշխատանքները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը:

«Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացումը անասելի հեշտացրել է ծովագյուղցու աշխատանքը եւ գյուղատնտեսության վար ու ցանքի, բույսերի մշակման աշխատանքների 50-70 տոկոսը կատարվում է ձեռքբերված գյուղտեխնիկայի հաշվին»,- նշեց Արտաշես Խալաֆյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում