Ճամբարակի տարածքի 4 համայնքները Գեղարքունիքի մարզպետին են ներկայացրել իրենց խնդիրները

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքի Կալավան, Դպրաբակ, Ձորավանք եւ Անտառամեջ համայնքներում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` վերոնշյալ համայնքներում մարզպետը հանդիպեց համայնքի ղեկավարների, ավագանու անդամների եւ բնակիչների հետ` տեղում ծանոթանալով բարձրացված հիմնահարցերին, կատարված աշխատանքներին, բուժկետերի եւ դպրոցների շենքային ու աշխատանքային պայմաններին:

Կալավանում եւ Անտառամեջում բնակիչներն առաջնահերթ համարեցին համայնքներ մտնող ճանապարհների նորոգման խնդիրը՝ ներկայացնելով, որ Դպրաբակից Կալավան եւ Ձորավանքից Անտառամեջ տանող գրունտային ճանապարհները դարձել են դժվարանցանելի եւ նորոգման խիստ կարիք են զգում, ինչն անհնար է իրականացնել տեղական բյուջեների սուղ միջոցներով: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստեց, որ մարզին ՀՀ կառավարության կողմից հրատապ ծրագրերի իրականացման շրջանակներում գումար հատկացնելուն պես համապատասխան միջոցներ կտրամադրվեն ճանապարհների նորոգման համար: Նույն համայնքների համար կարեւոր համարվեց նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերման խնդիրը, ինչի հնարավոր լուծումը մարզպետը տեսնում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում:

«Նորոգ ճանապարհների եւ գյուղտեխնիկայի առկայության դեպքում հնարավոր կլինի զարգացնել ե’ւ տուրիզմը, ե’ւ անասնապահությունը, բարելավել մեր սոցիալական ու տնտեսական վիճակը»,- նշեցին կալավանցիներն ու անտառամեջցիները: Կալավանի բնակիչ, «Թայմլենդ « տուրիստական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը մարզպետին ներկայացրեց տուրիստական առաջիկա ծրագրերը, որոնք ոչ միայն Կալավանում, այլ նաեւ մարզի մյուս տարածքներում կխթանեն գիտական,գյուղական, գյուղատնտեսական եւ տուրիզմի այլ տեսակների զարգացումը, հնարավորություն կտան ստեղծել նոր աշխատատեղեր, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդները: «Մեր կազմակերպությունում ընդգրկված են մեր համայնքի 12 ունակ երիտասարդներ, փորձում ենք համագործակցել նաեւ Ճամբարակի տարածքի մյուս համայնքներ երիտտասարդների հետ»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը:

Մարզպետը հայտնեց իր պատրաստակամությունը`տուրիզմի զարգացումը եւ երիտասարդների զբաղվածությունը խթանող ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Դպրաբակում մարզպետը հանդիպեց Դպրաբակի եւ Ձորավանքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին, զրուցեց նաեւ համայնքի բնակիչների հետ: Այստեղ հրատապ համարվեց դպրոցի շենքի տանիքի նորոգումը, սողանքից տուժած բնակարանների բնակիչներին փոխհատուցում տրամադրելու եւ խմելու ջրատարի 5 կիլոմետր երկարությամբ արտաքին ցանցի կառուցումը: «Դպրոցի տանիքի նորոգման եւ սողանքից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարցերը մեր մասնագետների կողմից կուսումնասիրվեն տեղում, եւ հնարավորության դեպքում կձեռնարվեն համարժեք քայլեր, իսկ ջրագծի արտաքին ցանցի կառուցմանը կաջակցենք դոնոր կազմակերպության տրամադրած միջոցներով»,- խոստացավ մարզպետը:

Անտառամեջ գյուղում մարզպետը դրամական օգնություն հատկացրեց սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող, ճակատագրի բերումով այստեղ հայտնված մոնղոլուհի Բայանդոլգոր Օյունչիմիկի ընտանիքին: Ձորավանքի դպրոցական շենքի ազատ տարածքում Դպրաբակի բուժամբուլատորիայի գործունեության հետագա կազմակերպումը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համարեց նպատակահարմար` մինչեւ վթարային վիճակում գտնվող ամբուլատորիայի շենքի ամրացման խնդրի լուծումը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ