Արտաշատում մեկնարկեց ըմբշամարտի Կարպուշ Մելիքյանին նվիրված հուշամրցաշարը

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրում հունիսի 13-ին մեկնարկեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, Արտաշատի ըմբշամարտի երախտավոր, սպորտի երախտավոր Կարպուշ Մելիքյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 2000-03թթ. ծնված պատանիների հանրապետական 8-րդ մրցաշարը: Երկօրյա հուշամրցաշարին մասնակցելու համար Արտաշատ են ժամանել հանարապետության բոլոր մարզերի եւ Արցախի մարզադպրոցների ավելի քան 500 ուժեղագույն ըմբիշներ:

Մրցաշարն իրենց ներկայությամբ պատվել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանը, «Սեւան» գյուղական մարզական կազմակերպության Արարատի մարզային խորհրդի նախագահ Հենրիկ Սիմոնյանը, հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, հյուրեր, Կարպուշ Մելիքյանի ընտանիքի անդամները` կինը, որդին, դուստրը, թոռները:

Հուշամրցաշարի պաշտոնական բացումն սկսվեց բոլոր մասնակիցների շքերթով, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Մելիքյան ընտանիքի անդամները, ովքեր հաջողություններ մաղթեցին բոլոր մասնակից ըմբիշներին: Նրանք նաեւ շնորհակալություն հայտնեցին մարզադպրոցի տնօրինությանը` նման մեծամասշտաբ ամենամյա հուշամրցաշար անցկացնելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, կարեւորելով հուշամրցաշարի անցկացումը, շնորհակալություն հայտնեց նաեւ մասնակից պատանիների ծնողներին, ովքեր աջակցում են երեխաներին սպորտի ասպարեզում գրագետ քայլեր անել, մարզվել եւ մարզ ներկայացնել: «Մեր մարզադպրոցի յուրաքանչյուր սան գիտե, թե ով է Կարպուշ Մելիքյանը, ում նվիրված է այս հուշամրցաշարը: Նա ժամանակին ըմբշամարտի հանդեպ սեր էր արթնացնել ու ներդրել իր սաների մեջ, Արտաշատի տարածաշրջանի գյուղերի բազմաթիվ պատանիների կտրել փողոցից, բերել մեծ սպորտ` հասցնելով մեծամեծ հաջողությունների»,- նշեց նա: Սիմոնյանն ընդգծեց նաեւ, որ մրցաշարի նպատակն է Արտաշատում մասսայականացնել ազատ ոճի ըմբշամարտը, նաեւ բարձրացնել մարզիկների սպորտային վարպետությունը:

Մրցաշարին հետեւում են 15 մրցավարներ: Կանցկացվի ոչ միայն անհատական, այլ նաեւ թիմային հաշվարկ: Հաղթողները կպարգեւատրվեն համապատասխան կարգի պատվոգրերով, մեդալներով, գավաթներով եւ մրցանակներով: Արարատի մարզը ներկայացնում է ավելի քան 50 մարզիկ` մարզի չորս տարածաշրջաններից:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում