«Աժդահակ» էկոակումբն այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի սաները Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ եւ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ֆինանսավորմամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին Երեւանի կենդանաբանական այգի, Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աժդահակ» էկոակումբի ղեկավար, մանկավարժ Նելլի Դռնոյանը, ուսումնաճանաչողական այցի առաջին կանգառը Երևանի կենդանաբանական այգին էր, որի դարպասների մոտ խմբին դիմավորեց այգու մասնագետ՝ Արեւիկ Մկրտչյանը` երեխաներին ուղեկցելով այգում գործող ուսումնական կենտրոն:

«Ուսումնական կենտրոնի մասնագետները շատ հանրամատչելի եւ հետաքրքիր ներկայացրին մեր տարածաշրջանին բնորոշ էնդեմիկ, վտանգված եւ անհետացած կենդանիներին, դրանց առանձնահատկությունները, արտաքին տեսքը, տարածվածությունը, ինչպես նաեւ` նրանց բնորոշ կենսամիջավայրի մասին տրվեց համապատասխան տեղեկատվություն: Այս ամենը առավել պատկերավոր եւ տպավորիչ դարձավ տեսանյութերի, անիմացիոն ֆիլմերի, նկարների շնորհիվ: Գնահատելի էր, որ աշակերտները թեմաների քննարկման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, իսկ սեմինարի վերջում տրված հարցերին ճիշտ պատասխանող աշակերտները ստացան խրախուսական նվերներ: Սեմինարին հաջորդեց շրջայցը կենդանաբանական այգում: Աշակերտների մեծամասնությունը առաջին անգամ էր այցելել այգի, ուստի, այն նրանց համար առավել քան հետաքրքրական էր եւ հարցաշատ: Երեխաները մեծ սիրով կերակրեցին որոշ կենդանիների: Բոլորս մեծ բավականությամբ եւ շնորհակալական ջերմ խոսքերով հեռացանք կենդանաբանական այգուց` նորից այցելելու ակնկալիքով»,- նշեց էկոակումբի ղեկավարը:

Այնուհետեւ խումբն այցելեց Մաշտոցի անվան Մատենադարան: Երեխաները ծանոթացան ձեռագրերի խորհրդավոր աշխարհին: Էկոակումբի սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Նելլի Դռնոյանի խոսքով՝ այցի ավարտին էկոակումբի սաները կանգ առան Սեւանա լճի ափին՝, գնահատեցին ջրի որակը՝ հանգելով եզրակացության , որ Սեւանը հոգատար վերաբերմունքի, մաքրության պահպանման կարիք ունի:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում