Նիժնի Նովգորոդում բացվել է սարուխանցի Վազգեն Դանոյանի նկարների ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հունիսի 11-ին բացվել է մեր հայրենակից նկարիչ Վազգեն Դանոյանի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վազգեն Դանոյանը, ցուցահանդեսի բացմանը աջակցել էին Նիժնի Նովգորոդ քաղաքի հայագիտության կենտրոնի տնօրեն Ռեգինա Սաֆարյանը եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեբեոս Գալաչյանը: Ցուցահանդեսն առաջին օրն ունեցավ շուրջ 100 այցելու, որոնց թվում էին Նիժնի Նովգորոդի տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցներն ու տեղի արվեստասեր ռուս հասարակությունը: Ցուցահանդեսին ներկայացվեց արվեստագետի ստեղծած գործերից 50-ը, որոնք հիմնականում պատկանում էին գրաֆիկայի եւ գեղանկարչության ժանրերին:

Ըստ Ռեգինա Սաֆարյանի` Վազգեն Դանոյանը սիրում է վառ, հագեցած գույներ, սառը եւ տաք գամմաների համարձակ համադրություն: Նա ստեղծել է ավելի քան 200 կտավ` տարբեր թեմաներով:

«Իմ ստեղծագործություններում ակնհայտորեն առավելություն եմ տալիս հայրենի երկրի, հայրենի հող ու ջրի բնանկարներին եւ հարազատ դեմքերի կերտմանը»,-ասաց ցուցահանդեսի հեղինակը:

Երկար տարիներ հայրենիքից հեռու գտնվելը նրա նկարներում արտահայտվել է կարոտի տեսքով: Հայոց ցեղասպանության թեմաներով նա բազում գործեր է կերտել, որոնք ներկաներին ստիպում են խոնարհվել Հայոց վշտի առջեւ: «Մեր ազգը նպատակաուղղված է ոչ միայն պաշտպանելու մարդկայնությունը եւ պատմականորեն ստիպելու, որպեսզի վերականգնվի արդարությունը, այլեւ արարելու, զարգանալու եւ իր արժանի տեղը զբաղեցնելու մարդկության համաշխարհային ընտանիքում» -իր խոսքում նշեց քաղաքի հայագիտության կենտրոնի տնօրենը: «Մենք կաշխատենք, որ այս ցուցահանդեսը նորովի ներկայացվի Մոսկվայի արվեստասեր հասարակայնությանը»,- ասաց Տեր Սեբեոս Գալաչյանը:

Վազգեն Դանոյանի աշխատանքները հաջողությամբ ցուցադրվել են Մոսկվայում կայացած համառուսաստանյան «Հայրենիքի փառավոր որդիները» խորագիրը կրող ցուցահանդեսում, նկարիչ Ա. Վ. Ստուպինայի հիշատակին նվիրված ցուցահանդեսում, որը կայացավ Նովգորոդում եւ ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության 18 շրջանների ժողովրդական վարպետ ստեղծագործողների կտավները: Նկարչի կտավները ցուցադրվել են նաեւ ՌԴ տարբեր շրջաններում կայացած ցուցահանդեսներում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 28-ը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև