Գյումրիում մեկնարկեց «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» աշխատաժողովը

6 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկեց «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» աշխատաժողովը, որի նպատակն է ոլորտի մասնագետներիից ձևավորված՝ «Քայլարշավ և բնական տարածքների արժևորում»,«Տեղեկատվություն, տուրիզմի խթանում» և «Հյուրընկալություն բնակչի մոտ» աշխատախմբերի կողմից քննարկել տուրիզմի զարգացման հետ կապված հարցերը: Աշխատախմբերի աշխատանքի արդյունքները կամփոփվեն հունիսի 12-ին, իսկ արդյունքների հիման վրա կիրականացվի համընդհանուր ճանապարհային քարտեզագրում: Աշխատաժողովի կազմակերպման նախաձեռնությունը ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանինն ու Հայաստանի «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամինն է: Նախաձեռնությանն աջակցել են նաև «Ֆրանսիայի միավորված քաղաքների կառույց»-ը և «Հայաստան երկիր» խումբը:

Աշխատաժողովին ներկա էին ՏԻՄ, զբոսաշրջությամբ զբաղվող գործակալությունների, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչ աշխատախմբերի աշխատանքը, բոլոր հյուրերին Գյումրու քաղաքապետի անունից ողջունեց և բարի աշխատանքային ընթացք մաղթեց Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի, արտաքին կապերի ու արարողակարգի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ներկայացրեց ոլորտում անելիքներն ու խնդիրները և այն, թե ինչ է ակնկալվում այս աշխատաժողովից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռոն-Ալպերի ներկայացուցիչ Աննա Ֆիորինի Բերիոն աշխատաժողովի նպատակը ոլորտի հայ և ֆրանսիացի մասնագետներին համախմբելն է: «25 ֆրանսիական համայնք համագործակցում է Հայաստանի 25 համայնքի հետ, և այս ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Այս աշխատաժողովի ընթացքում ամփոփելու ենք կատարված ծրագրերը և փորձելու ենք հասկանալ՝ ինչ ենք անելու հետո: Արդեն մեզ համար հստակ է, որ փորձելու ենք նպաստել տեղական տուրիզմի զարգացմանը՝ աշխատելով տվյալ տարածքների բնակչության հետ»,- նշեց Աննա Ֆիորինի Բերիոն:

Խոսելով Հայստանի մասին՝ ոլորտի փորձագետը նշեց, որ Հայաստանը շատ գեղեցիկ բնություն ու մշակութային հարուստ ժառանգություն ունի, ինչն էլ կխթանի տուրիզմի զարգացումը Հայաստանում, սակայն կան մի շարք խնդիրներ՝ հիմնականում ենթակառուցվածքների բացակայությունն ու թերությունները, որոնք շտկելու դեպքում զբոսաշրջությունն ավելի կզարգանա: «Անշուշտ, Հայաստանում խնդիրներ կան, բայց մենք փորձում ենք ավելի շատ ցույց տալ Հայաստանի առավելությունները: Առավել արժևորելով դրանք՝ հնարավոր կլինի բարձրացնել մյուս բաղադրիչների որակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է զբոսաշրջության համար: Երեկ ես Սաղմոսավանք էի գնացել, այն շատ գեղեցիկ վայր է, բայց անչափ հետաքրքիր է նաև վանքի շուրջ եղած բնությունը: Այսինքն՝ բնության ու մշակութային կառույցների միաձուլումն է, որ Հայաստանը հետաքրքիր է դարձնում զբոսաշրջության համար: Բացի այդ, Հայաստանում կան զբոսաշրջության բոլոր տեսակները զարգացնելու բոլոր բաղադրիչները: Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության համար»,- ավելացրեց Ռոն-Ալպերի ներկայացուցիչը:

Ռոն-Ալպը Ֆրանսիայում տուրիզմի զարգացման երկրորդ շրջանն է և ոլորտի զարգացման բավական մեծ փորձ ունի: 2007 թվականից ի վեր Ռոն-Ալպերը գործունեություն է ծավալում Հայաստանում, իսկ 2011 թվականից այն, համագործակցելով Հայաստանի «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի հետ, ծրագրեր է իրականացնում նաև Գյումրիում: «Ռոնալպյան խմբավորումները Հայստանի համար» ծրագրի շրջանկաներում ստեղծվել է համագործակցային հարթակ, որի նպատակն է համատեղել ապակենտրոնացված համագործակցությունների շրջանակներում իրականացված որոշ ծրագեր: Այս նախաձեռնության շրջանակներում համագործակցություն իրականացվել և իրականցվում է Վիեն-Գորիս, Ռոման-Վարդենիս, Գրենոբլ-Սևան քաղաքապետարանների և Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետարանի միջև: Հայ-ֆրանսիական համագործակցության ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում: Այն, որ Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության զարգացման համար, մեզ հետ զրույցի ժամանակ նշեց նաև Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը: «Մենք համագործակցում ենք Ստեփանավանի հետ՝ փորձելով այնտեղ զարգացնել քայլարշավային տուրիզմը: Արդեն ծրագրի համար իրականացրել ենք հետախուզում և քարտեզագրում: Ընդհանուր առմամբ, Հայաստանը գնալով ավելի հետաքրքիր է դառնում ֆրանսիացիների համար. բնություն, մշակութային ժառանգություն՝ սրանք այն հարստությունն են, որն ունի Հայաստանը, և այն գրավում է ֆրանսիացիներին: Կարծում եմ՝ ավելի շատ տուրիստներ են գալու Հայաստան, և կարևորն այն է՝ ոչ միայն ծագումով հայ, այլև ֆրանսիացի տուրիստներ: Անշուշտ, դեռ Հայաստանում շատ աշխատանք կա անելու ենթակառուցվածքների հետ կապված, պետք է ավելի կոնկրետ ու արագ կատարվեն այդ աշխատանքները»,- ընդգծեց Դենիս Ջորկաեֆը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը