Վարդենիսի տարածքի 5 համայնքներին մտահոգում են կաթի գնի, ջրի և ճանապարհների հարցրերը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցը կատարեց Վարդենիսի տարածաշրջանի Շատջրեք, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Շատջրեքում համայնքի անդամները բարձրացրին համայնքային կենտրոնի շենք ունենալու, դպրոցական շենքի անբարեկարգ վիճակի, արոտների համար բավարար տարածք եւ գյուղատնտեսկանա տեխնիկա ձեռք բերելու, կաթի մթերման գների նվազման հետ կապված հարցեր: Մարզպետը համայնքի ղեկավարությանը եւ բնակիչներին պարզաբանեց, որ համայնքային կենտրոնի շենքը եւ նորոգման համար պահանջվող միջոցները կհատկացնի ՀՀ կառավարությունն՝ այս տարվա ընթացքում:

«Կաթի մթերման գների հետագա նվազումը փորձում ենք զսպել տեղական մթերողի ուժերով, ուստի, խորհորդ կտայի կաթը հանձնել Ակունքի «Էկոկաթ» ձեռնարկությանը, որը կաթի մեկ լիտրը մթերում է 120 դրամով: Արոտային տարածքներ վարձակալելու եւ նոր գյուղտեխնիկա ձեռք բերելու հետ կապված հարցերը կուսումնասիրվեն մարզպետարանի աշխատանքային խմբի կողմից , որոնց հնարավորության դեպքում կտրվեն համապատասխան լուծումներ»,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:Հանդիպման ավարտին մարզպետն այցելեց Շատվանի միջնակարգ դպրոց եւ տեղում ծանոթացավ շենքային անբարեկարգ պայմաններին: ԽՍՀՄ ժամանակներից ժառանգություն մնացած եւ ձեղնահարկ չունեցող դպրոցական շենքը ձնհալից եւ անձրեւաջրերից պաշտպանելու միջոց դեռ չկա, որպեսզի շենքը փրկվի հետագա կաթոցներից ու քայքայումից:

«Մեր աշխատանքային խումբը կուսումնասիրի ընդհանուր վիճակը եւ կներկայացնի համապատասխան առաջարկություն, որից հետո կփորձենք միջոցներ գտնել, մեղմել ու բարվոքել վիճակը, մինչեւ որ կարողանանք գտնել հարցի հիմնական լուծումը»,-հավաստիացրեց մարզպետը:Գեղամաբակ համայնքում բնակիչներն առաջ քաշեցին խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները , Այրքում եւ Ներքին Շորժայում դժգոհեցին ճանապարհների անբարեկարգ վիճակից, խմելու ջրի մատակարարման անբավարարությունից, կաթի մթերման գների անկումից: Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցնվելու համար մարզպետին խնդրանքով դիմեցին վերջերս Ռուսաստանի Դաշնությունից Վերին Շորժայում հաստատված բազմաշունչ ընտանիքի անդամները: «Գեղամաբակի եւ Այրքի խմելու ջրատարների նորոգման կամ կառուցման խնդիրներն առաջիկայում լուծում կստանան IFAD-ի ծրագրերով, իսկ Ներքին Շորժայի խմելու ջրի հարցը կուսումնասիրենք եւ կփորձենք ելք գտնել: Մասնակի բարեկարգման ելք կփորձենք գտնել նաեւ Այրք-Վերին Շորժա-Ներքին Շորժա ճանապարհների հարթեցման եւ բարեկարգման համար»,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը տեղերում կաթ արտադրող տնտեսություններին մեկ անգամ եւս հավաստիացրեց` կաթի մթերման հարցում համագործակցել «Ակունքի» էկոկաթ ձեռնարկության հետ, որն այս օրերին աշխատում է երեք հերթափոխով եւ պատրաստ է բոլոր դիմած տնտեսություններից կաթ մթերել գյուղացիների համար առայժմ ամենաձեռնտու գներով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում