Հիմնանորոգվում է Չիվա և Ռինդ գյուղերն իրար կապող ավտոճանապարհը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 2015-2016 թվականներին կհիմնանորոգվի Վայոց ձորի մարզի Չիվա և Ռինդ գյուղերն իրար կապող ավտոճանապարհը։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, hիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են և ընթանում են ամբողջ թափով։

«Եղեգնաձորի ճանշին» ՓԲԸ-ի աշղեկ Մերուժան Բաբլանյանը տեղեկացրել է, որ

Ճանապարհահատվածի հիմնանորոգումն սկսել են ապրիլի սկզբից և արդեն հասցրել

են ավարտել հողային և արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքները: Այժմ վերականգնվում է հողային պաստառը, ջրահեռացման նոր համակարգի համար

փորվում են առուներ: «Աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի և համաձայն գրաֆիկի»,-

հավաստիացրել է աշղեկը՝ հավելելով, որ կկառուցվի նաև հենապատ։ Հենապատի կառուցումը հիմնանորոգվող ճանապարհի համար կենսական կարևորություն ունի, քանի որ այս ճանապարհահատվածին քարաթափումներ հաճախ են լինում։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ճանապարհի անվտանգությունն

ապահովելու համար ճանապարհաշինական ընկերությանը պատվիրել էր, որպեսզի

նախագծում անպայման ներառվի նաև հենապատի կառուցումը: 206 մ երկարությամբ և

2մ 40սմ բարձրությամբ հենապատն այսուհետ կպաշտպանի այս հատվածով երթևեկող

վարորդների անվտանգությունը:

Ճանապարհահատվածի շինաշխատանքներին հետևելու նպատակով շինհրապարակ է

այցելել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական

հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Նա նշել է, որ 2015 թվականին նախատեսվում է

իրականացնել ավտոճանապարհի 800 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 303 մլն դրամ, այս տարվա համար նախատեսված գումարը 100 մլն դրամ է: «Աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով։ Տեղում ամեն օր ներկա են տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության աշխատակիցները, ովքեր պարբերաբար զեկուցում են Տրանսպորտի ԾԻԳ-ին կատարվող աշխատանքների ընթացքի մասին։ ԾԻԳ-ն ամփոփում և արդյունքները ներկայացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին»:

Ամեն օր հիմնանորոգվող ճանապարհահատվածում են նաև աշխատանքների

վերահսկողությունն իրականացնող «ՄԳ Պրոմիլ» ՍՊ ընկերության մասնագետները։ Ընկերության առաջատար ճարտարագետ Վարդան Մարտիրոսյանը հետևում է, որպեսզի

չխախտվեն նախագծում նշված պահանջներն ու նորմերը: «Ամենօրյա հսկողության տակ են գտնվում շինարարական աշխատանքները, որպեսզի նորմերը, ծավալներն ու որակը համապատասխանեն նախագծին։ Լիցքի խտության, բետոնի, ասֆալտբետոնի ամրության համար նմուշները վերցնում, ուղարկում ենք լաբորատորիա։ Լաբորատորիայից ստանում ենք պատասխաններ, ըստ որի էլ թույլատրում ենք կատարել համապատասխան աշխատանքներ»,- մանրամասնել է մասնագետը:

Ճանապարհին աշխատող 15 բանվորներին շուտով կմիանա նաև ծանր տեխնիկան՝

ասֆալտփռիչ սարքերը, էքսկավատորներն ու գլդոնները: Մինչև ամռան ավարտը ճանապարհի 800 մ երկարությամբ խորդուբորդ հատվածին կփոխարինի ասֆալտապատ հարթ մայրուղին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում