Կապանում ապամոնտաժվում են մետաղյա տաղավարները

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 9 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի վարչական տարածքում շարունակվում են անկանոն տեղակայված մետաղյա տաղավարների ապամոնտաժման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքներն ընթանում են փուլ առ փուլ, եւ աշխատանքների վերջին երկամսյա փուլում ապամոնտաժվել է 89 տաղավար: Իսկ ամբողջ՝ երկու տարի առաջ սկսված գործընթացի արդյունքում, քաղաքում 209 մետաղյա տաղավար է հանվել-տեղափոխվել:

Աշխատանքների նպատակը քաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելն ու քաղաքաշինական միջավայրը կանոնավորելն է. այս նպատակով կազմակերպվել է տաղավարների հաշվառումը, բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ են տարվել եւ տերերին ծանուցելուց հետո դրանք ապամոնտաժվում են: Գործընթացն իրականացնելու համար քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կարգարդությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ փոխքաղաքապետ Ռ. Սարգսյանի գլխավորությամբ. խմբում ընդգրկված են քաղաքապետարանի համապատասխան բաժինների եւ Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները, խմբի հետ համագործակցում են նաեւ Սյունիքի մարզպետարանի, համատիրությունների, փրկարար ծառայության, ոտիկանության աշխատակիցները:

Տաղավարների ապամոնտաժման աշխատանքները վերահսկող Շահեն Բաբայանցը նշեց, որ դրանք հեռացվում են այն վայրերից, որտեղ դրանց տեղադրումը նախատեսված չէ. եթե քաղաքացին ունի համապատասխան թույլտվություն տարածքի համար՝ սեփականատեր է կամ վարձակալող, առեւտրի համար նախատեսված վայրերում նրան տրվում է ճարտարապետական առաջադրանք եւ շինարարության թույլտվություն՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան շինություն կառուցելու համար: Իսկ տաղավարները տեղափոխում են համապատասխան հավաքատեղի, եւ տերերը կարող են վերցնել դրանք:

Բնակիչներն իրենց տաղավարի տեղափոխման մասին նախապես զգուշացվում են համատիրությունների նախագահների միջոցով: «Առաջին հերթին հավաքում ենք այն տաղավարները, որոնք չեն գործում, եւ նրանք, որոնք գտնվում են բակերում կամ այնպիսի վայրերում, որ խանգարում են երթեւեկությանը: Իհարկե, կան ե՛ւ դժգոհություն, ե՛ւ շնորհակալություն հայտնողներ», - ասում է Շահեն Բաբայանցը:

Տաղավարների տեղափոխման աշխատանքներում քաղաքապետարանին օգնում եւ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ է տրամադրում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում