Գյումրին և ՉԺՀ Սիան քաղաքը կնքեցին բարեկամական հարաբերությունների մասին համաձայնագիր

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու և Չինաստանի Սիան քաղաքի միջև կնքվեց բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Այն ստորագրվեց հունիսի 8-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում՝ Սիանի քաղաքապետարանի պատվիրակության Գյումրի կատարած այցի շրջանակներում: Այսուհետ՝ ՀՀ Գյումրի քաղաքի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Չինաստանի ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքի քաղաքապետ Դոն Ցզյունի ստորագրությամբ վավերացված համաձայնագրով՝ երկու քաղաքների միջև դեռ 2013 թվականից ստեղծված հարաբերությունները թևակոխում են նոր փուլ՝ ավելի գործնական: Թեև համագործակցության էական արդյունքերը տեսանելի կլինեն մի փոքր ավելի ուշ, սակայն, այսօր իսկ ակնհայտ են այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը հանարվոր Է:

Գյումրու և Սիանի միջև հարաբերությունների զարգացման արդյունավետ ընթացքի դեպքում դրանք հիմք կհանդիսանան երկու երկների այլ քաղաքների համագործակցության: Այս մասին փաստեցին երկու կողմերի ներկայացուցիչները, մինչ համաձայանգրի ստորագրումը տեղի ունեցած «Գյումրի-Սիան» համաժողովի ընթացքում:

Ողջունելով համաժողովի բոլոր մասնակիցներին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրի-Սիան կապն ու հետագա հնարավոր համագործակցությունը՝ այն տեսնելով մարզական և մշակութային ոլորտներում: Սակայն դա միայն սկիզբ կարող է լինել: Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն՝ ավելի քան երկու տասնյակ քաղաքների միջև ստորագրված համատեղ հուշագրով, որը կնքնվել է 2014 թվականի սեպտեմբերին: Դա ևս հնարավորություն է՝ համագործակցության հետագա զարգացման: «Հայ-չինական գործնական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Այսօր էլ դրանք կրում են հետևողական ու դինամիկ զարգացող բնույթ: Չինաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է»,- նշեց Սամվել Բալասանյանը:

Սիանի քաղաքապետ Դոն Զզյուն ևս իր խոսքում դրական համարեց երկու երկրների միջև ստեղծված ու զարգացող կապը, որի արդյունքում՝ ստեղծվել են համատեղ ձեռնարկություններ: Սակայն, սա կարելի է համարել նոր, բայց արդեն տեղական մակարդակով հարաբերությունների ստեղծման սկիզբ:

«Գյումրի-Սիան» համաժողովը հնարավորություն տվեց նաև Սիանից ժամանած առևտրատնտեսական ներկայացուցչական պատվիրակությանը ծանոթանալու Գյումրու ներուժին ու այն հնարավորություններին, որոնք կարող են գրավել սիանցի գործարարներին: Օդանավակայանի և երկաթգծի առկայությունից բացի, քաղաքն ունի նաև մտավոր լավ ներուժ, ինչի մասին խոսեց Գյումրու «Տեխնոլոգիական կենտրոն»-ի ղեկավար Միսակ Ղարագոզյանը՝ ընդգծելով, որ ներկայումս կենտրոնում գործում են 7 միջազգային և 13 նորաստեղծ ընկերություններ:

Թեև նախկին ԽՍՀՄ-ում տեքսիլ արտադրող ախոշորագույն քաղաքներից մեկը համարվող Գյումրին այսօր չունի այդ ներուժը, սակայն համագործակցություն կարելի է տեսնել այս որորտում ևս ՝ իր խոսքում փաստեց Սիանի «Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Լիու Շաոմին:

Համաժողովի փակման խոսքով հանդես գալով ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան առևտրատնտեսական հարցերով պատասխանատու Վան Շիցայը, ով հույս հայտնեց, որ երկու քաղաքների միջև շատ շուտով համագործակցության քայլերը տեսանելի կլինեն: «Ուրախ ենք այսօր գտնվել Գյումրիում և մասնակցել «Գյումրի-Սիան» համաժողովին: Շնորհակալ ենք այն ջերմ ընդունելության համար, որ արժանացավ չինական պատվիրակությունը Գյումրիում: Ընդհանուր առմամբ, հայ-չիանական դարավոր համագործակցությունը նաև շարունակվում է մեր օրերում, ավելին՝ այն թևակոխում է նոր փուլ՝ տարածքային համագործակցության, որը կարող է հիմք հանդիսանալ երկու քաղաքների սոցիալ-տնտեսական, մշակութային և առևտրաարդյունաբերական կապերի զարգացման համար»,- նշեց Վան Շիցայը:

Գյումրու և Սիանի միջև համագործակցության նախահիմք հանդիսացավ 2013 թվականի հուլիսին Գյումրիի և Սիանի միջև ստորագրված բազմակողմանի համագործակցության մասին հուշագիրը, որին հետևեցին արդեն երկու քաղաքների պատվիրակությունների այցերը: 2013 թվականի սեպտեմբերին Սամվել Բալասանյանը ՉԺՀ Սիան քաղաքում մասնակցեց «Եվրասիական տնտեսական ֆորումին», իսկ 2014 թվականի սեպտեմբերին՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը նվիրված համաժողովին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև