Արարատի մարզում ՏԻՄ ընտրություններն ընթացել են հարթ, առանց միջադեպ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզիԱրտաշատ քաղաքում եւ Մրգանուշ համայնքում հունիսի 7-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի, իսկ մարզի Դիտակ եւ Դվին համայնքներում` ավագանու ընտրություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանն ասաց, որ Մրգանուշում համայնքապետի պաշտոնում ընտրվել է միակ թեկնածու, նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Մանվել Սարգսյանը: Ընտրելու իրավունք ունեցող 904 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 350-ը: Կողմ է քվեարկել 340, դեմ` երկու քաղաքացի: Անվավեր ճանաչվել է ութ քվեաթեթիկ:

Լալայանի փոխանցմամբ, մարզի Դվին եւ Դիտակ համայնքներում, որտեղ նույն օրը` հունիսի 7-ին անցկացվեցին ավագանու ընտրություններ, մասնակցեցին համապատասխանաբար, 892 եւ 212 քաղաքացիներ: Դվինում ընտրելու իրավունք ունեցող բնակիչների թիվը 2387 է, իսկ Դիտակում` 582:

Վարչության պետի խոսքով` բոլոր չորս համայնքներում էլ ՏԻՄ ընտրություններն ընթացել են հարթ, առանց միջադեպի, մինչ այս պահը ոչ մի դիմում բողոք չեն ստացել:

«Արմենպրես»-ն արդեն տեղեկացրել է, որ Արտաշատում ընտրվել է միակ թեկնածու, անկուսակցական Արգամ Հովիկի Աբրահամյանը: Ընտրելու իրավունք ունեցող 20 հազար 995 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 10 հազար 382-ը: Կողմ է քվեարկել 10 հազար 013, դեմ` 116 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 253 քվեաթեթիկ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում